Մեկուկես տարի ամբողջ իշխանական ռեսուրսը զբաղված է երկու հոգով` Ռոբերտ Քոչարյանով և Հրայր Թովմասյանով. Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյան
Արսեն Բաբայանի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև աբսուրդ է: Այս մասին ի աջակցություն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը` նշելով, որ զգացվում է՝ իշխանությունն ինչ-որ ցուցադրական քայլ է անում, որովհետև ձերբակալելու հիմքերը ընդհանրապես զրոյական են:
«Չգիտեմ`Արսեն Բաբայանին ձեերբակալելը հերթական անգամ Հրայր Թովմասյանի վրա ճնշում գործադրելու փո՞րձ էր, միգուցե ինչ-որ այլ մարդկանց են ուզում Արսեն Բաբայանին ձերբակալելով ինչ-որ մեսիջներ ուղարկել, դա հետագայում կերևա, բայց մառազմի ենք հասել, որ Արսեն Բաբայանի նման մարդկանց են արդեն բռնում, և սա նշանակում է, որ պետության ամենագլխավոր և ամենավտանգավոր մարդկանցից մեկը Արսեն Բաբայանն է, որն իր կյանքում եղել է շատ հանգիստ մարդ»,-ասաց Քոչարյանը:
Վերջինիս խոսքով` մեկուկես տարի ամբողջ իշխանական ռեսուրսը զբաղված է երկու հոգով` Ռոբերտ Քոչարյանով և Հրայր Թովմասյանով: «Մեկին բանտարկեցին, Հրայրին էլ մեծ հաճույքով կբանտարկեին, եթե այսպիսի կարգավիճակ չունենար: Ստացվում է` ամբողջ ուժային համակարգը օր ու գիշեր նստած մտածում է`ինչ կարելի է անել Հրայր Թովմասյանին նեղելու, հրաժարականը ստանալու և իրենց սեփական անձին, իրենց սեփական թեկնածուին Սահմանադրական դատարանի նախագահ կարգելու համար: Նաև`տեղյակ են, որ Արսեն Բաբայանը Հրայր Թովմասյանի ընկերն է, երևի թե, մտածել են`մի հատ էլ այսպես «նեղեն»»,-ասաց մեդիափորձագետը:
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Այժմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է Արսեն Բաբայանի ձերբակալության դեմ փաստաբանների բողոքը: Արսեն Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել դատարանի դիմաց:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց