Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Արթուր Սարգսյանն ուներ անբուժելի հիվանդություն, ինձ համար անակնկալ էր, երբ նա կրկին կալանավորվեց. Գևորգ Կոստանյան

Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների, նրա վերաբերյալ ՄԻԵԴ որոշումների և այլ հարցրեի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ.

-Պարո՛ն Կոստանյան, այսօր մամուլում հրապարակվեց Արթուր Սարգսյանի` Հաց բերողի հետ կապված կարևոր տեղեկատվություն, որտեղ հղումներ կային Ձեր և Արփինե Հովհաննիսյանի գործունեության վերաբերյալ: Դուք, ի վերջո, ի՞նչ առնչություն եք ունեցել այս գործին:

-Այո, իհարկե առնչություն ունեցել եմ, բայց ոչ որպես գլխավոր դատախազ, քանի որ, եթե չեմ սխալվում, ես Արթուր Սարգսյանի կալանավորման հաջորդ օրը հրաժարական եմ տվել: Առնչություն ունեցել եմ որպես ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ: 2016թ. դեկտեմբերին Արթուր Սարգսյանի փաստաբանը, թե փաստաբանները, չեմ հիշում, դիմել են ՄԻԵԴ` խնդրելով Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառել ՄԻԵԴ 39-րդ հոդվածով սահմանված Կանոնը: Հստակ ամսաթվեր հիմա չեմ հիշի, քանի որ փաստաթղթերն այս պահին ձեռքիս տակ չեն, բայց, ընդհանուր առմամբ, հետևյալն էր.

ՄԻԵԴ–ից ինձ՝ որպես Եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչի, ուղարկվել են Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը: Այդ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո ինձ մոտ ձևավորվել էր մոտեցում, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա է ծանր անբուժելի հիվանդություն, որն անհամատեղելի է ազատությունից զրկելու հետ: Անմիջապես փաթեթը ուղարկել եմ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին` խնդրելով կատարել համապատասխան ուսումնասիրություն` եզրակացության հանգելու և ՄԻԵԴ-ին համապատասխան դիրքորոշում հայտնելու համար: Արփինե Հովհաննիսյանը համապատասխան ուսումնասիրությունը կատարելուց մի քանի օր հետո զանգահարեց և հայտնեց իր միանշանակ դիրքորոշումը, ըստ որի Արթուր Սարգսյանի մոտ իրականում առկա է համապատասխան հիվանդությունը: Այսինքն՝ մեր կարծիքները ամբողջությամբ համընկնում էին: ՄԻԵԴ-ին ՀՀ կառավարությունը իր դիրքորոշումը պետք է ներկայացներ, եթե չեմ սխալվում, մինչև հունվարի 5-10-ը, սակայն, անկեղծ ասած, մենք հնարավորինս արագացնում էինք պրոցեսը, որպեսզի այնպես անենք, որ Արթուր Սարգսյանը ժամ առաջ ազատ արձակվի, քանի որ ՄԻԵԴ-ից ստացված փաստաթղթերից ակնհայտ էր, որ Արթուր Սարգսյանն ունի անբուժելի հիվանդություն: Արփինեն հաջորդ օրը հայտնեց, որ խոսել է ՀՀ գլխավոր դատախազի հետ և հայտնել Եվրոպական դատարանից ստացված հարցադրումներն ու հիմնավորումները:

Հաջորդ օրը, վստահաբար, հիշում եմ՝ դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց: Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոփոխվելուց հետո ես՝ որպես ՀՀ ներկայացուցիչ, գրություն ուղարկեցի ՄԻԵԴ առ այն, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոփոխվել է, և նա գտնվում է ազատության մեջ:

-Բայց դրանից հետո կրկին դատաբժշկական փորձաքննություն նշանակվեց:

-Այո, եթե չեմ սխալվում, Արթուր Սարգսյանի ազատ արձակվելու նույն օրը` դեկտեմբերի 30-ին, որոշում էր կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

Արթուր Սարգսյանին ազատ արձակելուց կարծեմ մեկ ամիս հետո ստացվեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը նախատեսված է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում: Այսինքն՝ իմ ու Արփինե Հովհաննիսյանի դիրքորոշումը հաստատվեց նաև փորձագետի եզրակացությամբ, առ այն, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա է խրոնիկ ծանր հիվանդություն, ինչը անհամատեղելի է կալանավորման հետ:

Սակայն, անսպասելիորեն, եթե չեմ սխալվում, նույն կամ հաջորդ օրը որոշում կայացվեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր, քանի որ ՀՀ քր.դատ.օր-ի 251-րդ հոդվածի համաձայն կրկնակի փորձաքննությունը կատարվում է, երբ փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ կամ կասկած է հարուցում, կամ ապացույցները, որոնց վրա հիմնված է եզրակացությունը, ճանաչվել է ոչ հավաստի, երրորդ հիմք էլ կար, այս պահին չեմ հիշում:

-Բայց կրկնակի փորձաքննություն բազմաթիվ դեպքերում է նշանակվել, նշում եք, որ այդ որոշումն անսպասելի էր, ինչո՞ւ:

-Անսպասելին այն էր, թե մեկ օրվա ընթացքում այդ ի՞նչ հիմքեր են առաջ եկել, որ հրատապ նշանակվել է կրկնակի փորձաքննություն, և ո՞րն էր դրա անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով, որ հիվանդության առկայության կամ բացակայության հարցը հատուկ բժշկական մասնագիտական գիտելիքներ պահանջող ոլորտ, է և սովորաբար կրկնակի փորձաքննություն նշանակվում է, այն դեպքում, երբ սկզբնական փորձաքննության արդյունքներից հետո, մասնագետի հետ խորհրդակցելուց հետո վերջինս հայտնում է տվյալ եզրակացության վերաբերյալ հատուկ այնպիսի մասնագիտական բնույթի կասկածներ, որոնք փարատելու համար անհրաժեշտություն է առաջանում նշանակել կրկնակի փորձաքննություն:

-Այսինքն՝ դա արհեստակա՞ն որոշում էր, մեկ օրում, որովհետև իրավասու կողմերը չէին կարող ծանոթանալ փորձաքննության եզրակացությանը, գտնեին ու նշեին բացթողումներն ու փորձաքննության չտված պատասխանները: Կասկածելի՞ գործընթաց է դա:

-Շտապողականությունն ու զուգադիպությունները, ողջամտորեն, կասկած հարուցում են, քանի որ այդ պայմաններում, եթե չեմ սխալվում, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ստացվել էր կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի` Արթուր Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները չեն դասվում պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, և վերջինս անգամ ստացիոնար բուժման կարիք չունի: Փաստորեն ստացվում է, որ սկզբնական բժշկական փորձաքննությունը տևում է մոտ մեկ ամիս, իսկ կրկնակի դատաբժշկականը` մեկ շաբաթ, չնայած, գործնականում կարող էր լինել առնվազն հակառակը: Քանի որ կրկնակի դատաբժշկական փորձագետները պետք է քննության առարկա դարձնեն ոչ միայն հիվանդության առկայության կամ բացակայության հարցը, այլև` սկզբնական փորձաքննության արդյունքների ոչ հիմնավոր և հավաստի լինելը: Ի դեպ, ինձ համար անակնկալ էր, երբ Արթուր Սարգսյանը նույն օրը, թե մեկ օր հետո ձերբակալվեց և կրկին կալանավորվեց:

-Բայց, այնուամենայնիվ, Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց կրկին կալանավորվելուց հետո:

-Եթե չեմ սխալվում, մի շարք պատգամավորներ երաշխավորել էին մեղադրյալ Ս. Սարգսյանի պատշաճ վարքագիծը: Սակայն, ազատության մեջ հայտնվելուց մեկ շաբաթ, թե 10 օր հետո, Արթուր Սարգսյանը մահացավ:

-Պարբերաբար մեղավորների անուններ են նշվում Արթուր Սարգսյանի աջակիցների, տարբեր քաղաքացիների ու մասնագետների կողմից:

-Դա թող քննությունը պարզի, ես չեմ ուզում վաղաժամ հետևություններ անել: Այս ամենի մասին ես ունեմ իմ մասնագիտական կարծիքը, սակայն հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրին: Համենայնդեպս, ես՝ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, և Արփինե Հովհաննիսյանը՝ որպես ՀՀ արդարադատության նախարար, մեր լիազորությունների շրջանակում արեցինք, մեր կարծիքով առավելագույնը, որպեսզի Արթուր Սարգսյանը ժամ առաջ հայտնվի ազատության մեջ, և նա ազատ արձակվեց, սակայն դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններն արդեն դուրս էին մեր իրավասությունից:

-Եվ պարո՛ն Կոստանյան, ինչպես ընդունված է հարցնել, Ձեզ այս հարցը, կարծում եմ տրված կլինի, ինչո՞ւ եք այս հարցին այս կերպ պատասխանում հիմա և ոչ թե նախկինում:

-Անկեղծ ասած, ես միշտ համարել եմ, որ ես կատարում եմ իմ ծառայողական պարտականությունները պետության առաջ և հատուկ նշանակություն չեմ տվել և չեմ կարծել, որ պաշտոնատար անձը պետք է ամեն օր հրապարակի իր կատարած աշխատանքը` հատուկ ընդգծելով, թե ինչ է անում: Կարճ ասած, ես հաղորդագրությունների սիրահար երբեք չեմ եղել, հիմա էլ չեմ: Իսկ Հաց բերողի մասով, քանի որ անընդհատ հայտարարվում էր, որ գործը քննվում է, և մեղավորները պետք է բացահայտվեն, անկեղծ ասած, սպասում եմ քննության արդյունքներին: