Ակնհայտ է՝ Արսեն Բաբայանն ի պաշտոնե լիազորություն չի ունեցել կատարելու իրեն մեղասգրվող արարքը, նրա ձերբակալությունն ապօրինի է․ ՎԵՏՕ շարժում
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել Արսեն Բաբայանի ձերբակալության կապակցությամբ։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Սահմանադրական դատարանը զավթելու և օրվա իշխանության քմահաճույքներին ծառայեցնելու փորձերը վաղուց արդեն հատել են օրինականության սահմանը: Եթե օրեր առաջ ՍԴ-ն զավթելու իշխանության ցանկությունը քողարկվում էր այս կամ այն օրենքով, ապա այսօր արդեն անթաքույց ապօրինություններով և հետապնդումներով գործընթաց է իրականացվում: ՀՀ-ում այլևս չկա բանական ու իշխանության հետ չկապակցված որևէ մեկը, ով կասկածում է այս գործընթացի ապօրինության և ռեպրեսիվ բնույթի մեջ:
ՍԴ նախագահի սանիկների ձերբակալությունների շքերթին հաջորդեցին դատարանի նախագահի ընտանիքի անդամների հարցաքննությունը, իսկ ավելի ուշ՝ ՍԴ նախագահի հետ երբևէ աշխատանքային որևէ առնչություն ունեցած անձանց ձերբակալությունները:
Հոկտեմբերի 21-ին ՍԴ նախագահի նկատմամբ իշխանական հետապնդումների և ռեպրեսիաների հերթական դրսևորումն արձանագրվեց: Հատուկ քննչական ծառայությունը, որի ղեկավար Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայր Դավիթ Խաչատրյանը Հայաստանում Սորոսի գրասենյակի տնօրենների խորհրդի նախագահն է, ձերբակալեց ԱԺ լրատվական բաժնի նախկին պետ Արսեն Բաբայանին:
Ակնհայտ է, որ Արսեն Բաբայանն ի պաշտոնե երբեք որևէ լիազորություն չի ունեցել կատարելու այն արարքը, որը մեղսագրվում է իրեն: Ակնհայտ է, որ ձերբակալությունն ապօրինի է, քանի որ մեղադրանքը, որն առաջադրվել է Արսեն Բաբայանին, մեկ տարի առաջ իրականացված համաներմամբ այլևս ձերբակալություն կամ կալանք չի նախատեսում: Ակնհայտ է, որ Արսեն Բաբայանի անթաքույց ապօրինի ազատազրկումն արդյունք է մեր բոլորի լռության և անտարբերության, որը միգուցե պայմանավորված է ՀՀ նոր իշխանություններից՝ այս պահին չարդարացված լավատեսական սպասումներով:
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն այս կապակցությամբ իր աջակցությունն է հայտնում իշխանական ռեպրեսիանների մամլիչի տակ հայտնված Արսեն Բաբայանին և պատրաստվում է անցնել օրենքի շրջանակներում ակտիվ գործողությունների:
Մեր զորակցությունն ենք հայտնում Բաբայանի ընտանիքին և ընկերներին: Այս խավար օրերն անցողիկ են»:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)