Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Անժելա Թովմասյանի նկատմամբ տեղի ունեցող բռնաճնշումների իրական պատճառները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Պատճեն` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

20 հոկտեմբերի 2019

Բողոք

Թիվ 15959619 քրեական գործով տուժող Անժելա Թովմասյանի անվտանգությունը ապահովելու համար պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գագիկ Հայրապետյանի դիմումը մերժելու որոշման դեմ

I. Գործի դատավարական նախապատմություն

Հայաստանի Հանրապետությունում իշխանության երեք թևերը` գործադիր, օրենսդիր և դատական, մեկ անձի ձեռքում կենտրոնացնելը շարունակում է հանդիսանալ սպառնալիք պետության կայուն զարգացման և անվտանգության համար: Այսպես կոչված «թավշյա հեղափոխության» անվան տակ գործողություններ կատարող գործադիր իշխանության առաջին դեմքից խոսքը և դրանից տարբերվող գործը առավել անհանդուրժող է դարձել թե որոշ խմբերի, թե պետության ռեպրեսիվ ինստիտուտների կողմից։ Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության առումով իրավիճակը կրկին մտել է ճգնաժամային փուլ։

Անդրադառնալով սույն քրեական գործով մինչ օրս իրականացված դատավարական գործողություններին՝ ակնհայտ է, որ քրեական գործով մեղադրյալների նկատմամբ տեղի է ունենում հովանավորչություն: Այս գործելաոճը չդադարեցնելը վտանգում է արդար դատաքննությունը և մեղավորներին արժանի պատժի ենթարկելը։

Այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո` շուրջ մեկ ու կես տարիների ընթացքում, տեղի են ունեցել գործողություններ, որոնք վկայում են՝ գործադիր իշխանության առաջին դեմքի` Նիկոլ Փաշինյանի, միանձնյա իշխանության ձգտելը։ Հայաստանի Հանրապետությունում ցանկանում են վերբեռնել այնպիսի համակարգ, որը հնարավորություն չի տալիս ազատ կարծիք հայտնել և իշխանության տարբեր թևերի միմյանցից անկախ գործել։ «Հայելի» ակումբի վրա հարձակման օրինակը և հետագայում թիվ 15959619 քրեական գործի շրջանակում անգործության դրևորումը (խուլիգանության և խտրականության դեպքերով քրեական գործ չհարուցելը)`խոսքի իրավունքը լռեցնելու վտանգավոր օրինակ է։ Մյուս կողմից՝ դատարանների վրա հարձակումը` առանց այն էլ խոցելի, ոչ արդյունավետ և ոչ արդար դատական համակարգը, ի սպառ վերացնելու օրինակ է:

Այս ամենի դեմ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելը ոչ միայն խրախուսում է Անժելա Թովմասյանի, նրա ընտանիքի անդամների և «Հայելի» ակումբի նկատմամբ բռնաճնշումները, այլ ժամանակի ընթացքում հնարավոր է ձեռք բերի զանգվածային բնույթ:

Սույն գործով տուժող Անժելա Թովմասյանի նկատմամբ տեղի ունեցող բռնաճնշումների իրական պատճառներն են`

• Նրա կողմից ղեկավարվող լրատվամիջոցի` «Հայելի» ակումբի հրապարակած համարձակ ելույթները, կարծիքները, որտեղ առկա է քննադատություն և դատապարտման խոսք գործող գործադիր իշխանության վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականության վերաբերյալ:

• Անժելա Թովմասյանի եղբոր` Հրայր Թովմասյանի ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ լինելը, ով իր մասնագիտական գործունեությամբ` որպես դատական իշխանության ներկայացուցիչ, չի ցանկացել հնազանդվել գործադիր իշխանության ապօրինի պահանջներին:

Սույն քրեական գործով տուժող Անժելա Թովմասյանի դիմումի հիմքում է ընկած թիվ 15959619 քրեական գործով որպես կասկածյալներ ներգրավված` Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի, Հայկ Ստեփանյանի և նրանց անունից հանդես եկող Արտակ Գալստյանի ապատեղեկատվության ու զրպարտության տարածման միջոցով բռնության կոչերը, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտելու վերաբերյալ կրկին խուլիգանական գործողություններ կատարելու սպառնալիք պարունակող հայտարարությունները և մտադրությունները (տես` http://nt.am/am/news/273924/):

II․ Բողոքի իրավական հիմնավորում

«Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակումը ոչ միայն վնաս է հասցրել խոսքի ազատությանը, այլև ստեղծել է սպառնալիքներ լրագրող Անժելա Թովմասյանի և «Հայելի» ակումբի անվտանգ գործունեության համար:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է կատարել խոսքի ազատության և լրագրողների անվտանգության պաշտպանության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները` ապահովելով բարենպաստ դատական պաշտպանություն և ամենայն լրջությամբ ուսումնասիրելով լրագրողներին ուղղված սպառնալիքները
ու հալածանքների փաստերը:

ՀայաստանիՀանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածը ամրագրել է

Խտրականության արգելքը, համաձայն որի`

«Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ հոդվածը ամրագրել է

Մարդու ազատ գործելու իրավունքը, համաձայն որի`

«Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածը ամրագրել է

Կարծիքի արտահայտման ազատությունը, համաձայն որի`

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածը ամրագրել է

Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան, համաձայն որի`

«1. Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան…»:

Խոսքի և տեղեկատվության ազատությունը հիմնարար իրավունք է, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով: Այդ իրավունքը ներառում է լրատվամիջոցների ազատությունը, ինչը կարևոր նախադրյալ է ժողովրդավարական հասարակության գոյության և զարգացման համար:

Խոսքի ազատության համար բարենպաստ միջավայր ստեղծելու և ապահովելու համար, ինչպես երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, պետությունը պետք է կատարի մի շարք դրական պարտավորություններ, ինչպես նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան վճիռներում և սահմանված է Եվրոպայի խորհրդի

Նախարարների կոմիտեի թիվ CM / Rec (2016) 4 Հանձնարարականում անդամ երկրներին, որի հավելվածում ամրագրված ուղենիշները՝ լրագրողների և լրատվամիջոցների այլ դերակատարների լրագրության և անվտանգության պաշտպանության վերաբերյալ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլուխը սահմանում է պաշտպանության միջոց ձեռնարկելու անհրաժեշտության մասին համապատասխան դրույթները:

III․ Բողոքի պահանջը

Անժելա Թովմասյանը ՀՀ իրավապահ մարմիններից ակնկալում է, որ նրանք երաշխավորեն կանխարգելիչ միջոցառումները` իր մասնագիտական գործունեությունը անխափան իրականացնելու համար մասնավորապես՝ Անժելա Թովմասյանի անվտանգությունը ապահովելու համար պաշտպանության միջոց ձեռնարկելու ուղղությամբ: Սույն երաշխիքը համահունչ է լրագրողների անվտանգության և անպատժելիության հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

Սույն քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք և նրանց անունից հանդես եկող անձը՝ Արտակ Գալստյանը, հրապարակավ սպառնալիքներ են հնչեցրել Անժելա Թովմասյանի լրագրողական գործունեությունը խափանելու վերաբերյալ՝ կապված նրա ազգակցական կապի գործադիր և օրենսդիր իշխանության կողմից հետապնդվող նրա եղբոր` Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ, և նրա լրագրողական մասնագիտական գործունեության հետ:

Լրատվամիջոցներում աշխատող մարդկանց կյանքի, ազատության և անվտանգության ապահովումը՝ համաձայն ազգային և միջազգային օրենքների, պետության պարտականությունն է:

Ուստի հիմք ընդունելով` վերոգրյալը պահանջում եմ վերացնել թիվ 15959619 քրեական գործով տուժող Անժելա Թովմասյանի անվտանգությունը ապահովելու համար պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին դիմումը մերժելու` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գագիկ Հայրապետյանի որոշումը և պարտավորեցնել կայացնել պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշում, մասնավորապես` ձեռնարկել Անժելա Թովմասյանի անձնական անվտանգության ապահովումը, նրա բնակարանի և Երևանի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հայելի» ակումբի պահպանությունը:

Կից ներկայացվում է Թիվ 15959619 քրեական գործով տուժող Անժելա Թովմասյանի անվտանգությունը ապահովելու համար պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գագիկ Հայրապետյանի դիմումը մերժելու որոշման պատճենը:

Թիվ 15959619 քրեական գործով
տուժող Անժելա Թովմասյանի
ներկայացուցիչ` փաստաբան Զարուհի Փոստանջյան