Դաժան սպանություն՝ Երեւանում. դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել 64-ամյա կնոջ պարանոցին, կրծքավանդակին
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Վարդաշեն փողոցում կատարված սպանության հանգամանքները:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 01:05-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նշված բնակարանի բնակչուհի, 1955թ. ծնված կնոջ դիակը՝ պարանոցի շրջանում կտրած-պատռած վերքով, կրծքավանդակի եւ որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Կազմվել է քննչական պլան:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջոցներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց