2000 դոլար՝ պաշտոնի դիմաց․ ՊՆ պաշտոնյան հայտնվել է մեղադրյալի աթոռին
««Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ ՊՆ զորամասի ռադիոհետախուզության և ուղորոշման կենտրոնի պետ Ա. Խաչատրյանը, հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նա տեղեկացել է, որ մեկ այլ զորամասի զինծառայող, լեյտենանտ Հ. Խաչատրյանը ցանկանում է տեղափոխվել ռադիոհետազոտության կենտրոն:
Ա. Խաչատրյանը, ձևացնելով, թե, իբր, վերադասների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Հ.Խաչատրյանին նշված կենտրոն տեղափոխելու գործընթացը կազմակերպելու համար, ասել է, թե անհրաժեշտ է նրանց փոխանցել խոշոր չափերի` 965.140 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար: Պայմանավորվածության համաձայն` նույն օրը Հ. Խաչատրյանը Ա. Խաչատրյանին նախ փոխանցել է 868.626 ՀՀ դրամին համարժեք 1800 ԱՄՆ դոլարը, իսկ 96.514 ՀՀ դրամին համարժեք 200 դոլարը Հ. Խաչատրյանը Ա. Խաչատրյանին փոխանցել է միջնորդի` Ա. Մովսիսյանի միջոցով, այդկերպ խաբեության եղանակով կաշառք է ստացել և դրդել խոշոր չափի կաշառք տալու փորձին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց