Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Որ երկրներ գործուղումների համար է ԱԺ-ն սեպտեմբերին պետբյուջեից ավելի քան 48 մլն դրամ ծախսել

Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը սեպտեմբերի 7-ից 28-ը գործուղվել է ԱՄՆ:


Ազգային ժողովից Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանը «Աշխատանքային իրավունք և վերահսկողություն թեմայով «Միջազգային այցելու» ծրագրին մասնակցելու նպատակով ԱՄՆ է մեկնել ԱՄն դեսպանատան հրավերով:

«Վերջինս փոխանակման ծրագիր է, որը կազմակերպել և ամբողջությամբ ֆինանսավորել է ԱՄՆ կառավարությունը»,- նշված է պատասխանում:


Միևնույն ժամանակ Ազգային ժողովից տեղեկացրել են, որ ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստանից մեկնել էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը, ՀԿ ներկայացուցիչներ: Հատկանշական է, որ ԱԺ կայքում պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի մեկնելու մասին տեղեկություն չկա:

Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ-ն միայն 2019 թվականի սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է 48 մլն դրամ, ինչը մոտ 30%-ով ավելի է 2018-ի և մոտ 50%-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Tert.am-ն ԱԺ կայքից տեղեկացել է, թե ԱԺ պատգամավորները ինչ գործուղումներ են կատարել:

Եվ այսպես. սպետեմբերի 2-ին ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ:

«Աշխատանքային իրավունք և վերահսկողություն» թեմայով «Միջազգային Այցելու» ծրագրին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 7-28-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) է գործուղվել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: (Վերը նշել ենք, որ հրավիրող պետության կողմից է արվել ծախսերը):

ԵԱՀԿ նախագահության «Անվտանգության ոլորտի կառավարում և բարեփոխումներ» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 9-11-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) է գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը:

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 69-րդ նստաշրջանի շրջանակում ԱՀԿ անդամ երկրների պատգամավորների տեխնիկական հանդիպման-քննարկմանը մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 17-19-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) է գործուղվել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Եվրասիական շաբաթ» խորագրով չորրորդ ամենամյա միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 25-27-ը ներառյալ Բիշքեկ (Ղրղզական Հանրապետություն) է գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

Մամուլի ազատությանը և լրագրողների պաշտպանությանը նվիրված միջազգային խորհրդարանական համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 8-12-ը ներառյալ Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Աննա Կոստանյանը, Շաքե Իսայանը:

ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 9-10-ը աշխատանքային այց է կատարել Լատվիա, որի շրջանակում մասնակցել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների կիրառումը, ազգային խորհրդարանների առանցքային դերը» խորագրով խորհրդարանական համաժողովին: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Տարոն Սիմոնյանը և Նորա Առուստամյանը:

ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 16-18-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) են գործուղվել Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Վահե Հովհաննիսյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Էդուարդ Անդրեասյանը, Էդուարդ Բաբայանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 17-20-ը ներառյալ Գիրեսուն (Թուրքիա) են գործուղվել ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը:

«Խորհրդարանական վերահսկողություն անվտանգության ոլորտի նկատմամբ Արևելյան Եվրոպայում և կենտրոնական Ասիայում» թեմայով կոնֆերանսին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 16-19-ը ներառյալ Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) են գործուղվել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Վարդանյանը:

Աշխատանքային այցով 2019 թվականի սեպտեմբերի 24-27-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) են գործուղվել Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Գեւորգյանը, Վահագն Թեւոսյանը, Արկադի Խաչատրյանը, Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը:

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հրավերով «Գերմանիան և Արեւելյան գործընկերությունը՝ տասը տարի անց» թեմայով կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 22-24-ը ներառյալ Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) է գործուղվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Զոլյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 24-26-ը ներառյալ Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) է գործուղվել ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը (2019 թվականի սեպտեմբերի 24-25-ը ներառյալ):

Թվային տնտեսության զարգացման և Եվրոպա-Ռուսաստանի Դաշնություն առավել սերտ տնտեսական փոխգործակցության շրջանակներում տեղի ունենալիք միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 26-27-ը ներառյալ Կալինինգրադ (Ռուսաստանի Դաշնություն) է գործուղվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) են գործուղվել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաթեւիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը:

Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի Բարեկամության տուն, որտեղ ծանոթացել է տարբեր երկրների, այդ թվում՝ հայկական բաժնի աշխատանքներին:

Նշենք, որ ԱԺ կայքում տեղեկատվություն է հաղորդվում միայն պատգամավորների գործուղումների վերաբերյալ, իսկ աշխատակզմի գործուղումների մասին ինֆորմացիան բացակայում է: