Արմավիրի մարզում կարկուտից տուժած համայնքներին փոխհատուցում կտրամադրվի, սակայն ձեւաչափը դեռ պարզ չէ. Մարզպետ
Արմավիրի մարզում կարկուտից տուժած համայնքներին փոխհատուցում կտրամադրվի, սակայն ձեւաչափը դեռ պարզ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:
«Փոխհատուցման ծրագրի փաթեթը կա, Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է, հիմա այն գտնվում է Կառավարությունում, այսինքն՝ վերջնական փուլում է գնվում, մնում է` Կառավարությունը որոշում կայացնի: Աջակցություն միանշանակ լինելու է, հիմա քննարկում ենք ձեւաչափը, այսինքն՝ դրամական փոխհատուցում կլինի, թե այդ գումարները կուղղենք ոռոգման ջրի եւ հողի հարկի պարտքերի մարմանը կամ գույքի հարկի պարտքերի մարմանը»,-ասաց մարզպետը` նշելով, որ արդեն Արգինա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է իր մոտեցումները:
Արմավիրի մարզպետն ասաց` դեռ հստակ չէ՝ քանի համայնքի է փոխհատուցում տրվելու, սակայն շեշտեց՝ այս տարի կարկուտը ավելի քիչ վնասներ է հասցրել, քան նախորդ տարի, եւ գյուղատնտեսական տարին 2018-ի հետ համեմատ շատ բարենպաստ էր:
«Գյուղատնտեսության բոլոր ճյուղերում ունեցել ենք կրկնակի աճ»,-ասաց նա:
Նշենք, որ այս տարի Արմավիրի մարզում կարկուտից տուժել են մի քանի համայնքներ, կարկուտը վնաս էր հասցրել ինչպես բանջարաբոստանային կուլտուրաներին, այնպես էլ պտղատու ծառերին:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց