Դիջեյ Մարտին Գերիքսը կգրի ԵՎՐՈ-2020-ի պաշտոնական երգը
Դիջեյ Մարտին Գերիքսը պաշտոնապես դարձավ ԵՎՐՈ-2020-ի երաժիշտը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Գերիքսը գրելու է մրցաշարի պաշտոնական երգը, ինչպես նաև երաժշտություն թիմերի մուտքի համար հանդիպումից առաջ։ Հոլանդացի դիջեյը նաև հեռուստատեսային հեռարձակումների համար է երաժշտություն գրելու։
«Խելագարվել կարելի է։ ԵՎՐՈ-2020-ը Եվրոպայի միանգամից 12 քաղաքներում է անցկացվելու։ Սա լավագույն ձևն է նշելու այս անհավանական մրցաշարի 60-ամյակը։
Երաժշտությունն իմ կիրքն է։ Ես նաև ֆուտբոլ եմ շատ սիրում։ Այդ իսկ պատճառով հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել գրելու պատմության ամենամեծ Եվրոյի պաշտոնական երգը»,– ասել է Մարտինը։
Մարտին Գերիքսը DJ Magazine ամսագրի վարկածով 2016, 2017 և 2018 թվականների աշխարհի լավագույն դիջեյն է։ Հավելենք, որ այսօր հայտնի դարձավ 2019-ի լավագույն դիջեյի անունը։ Պատվավոր կոչումը այս տարի կրում են Դիմիտրի Վեգասը և Լայք Մայքը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը