Խոշտանգման փաստը բժիշկները հաստատել են
Ոստիկանության 6-րդ վարչությունը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտին կից ծաղկի մեծածախ շուկայում երեկ էլ է շարունակել նախօրեին սկսած «զախվատ» օպերացիան։ Վարչության աշխատակիցներն առավոտյան մտել են շուկա ու մի խումբ անձանց իրենց հետ տարել բաժին։ Ասել են՝ եթե հրաժարվեք, բերման կենթարկենք։ Շուկայի աշխատակիցները ստիպված համաձայնել են կամովին ներկայանալ հարցաքննության։ Նրանցից մեկը նկարել է ողջ օպերացիան, սակայն դա նկատելով՝ ոստիկանները նրան էլ են բաժին տարել։ Ստիպել են, որ հեռախոսից ջնջի տեսանյութը, եւ տուն ճանապարհել։ Երեկ մենք տեղեկացրել էինք, որ «շեստոյի» աշխատակիցները շուկայի տարբեր հատվածներից առանձին-առանձին մի խումբ անձանց են բերման ենթարկել եւ ֆիզիկական բռնությամբ փորձել ցուցմունքներ կորզել, մասնավորապես՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, ասելով, որ իրենք գիտեն, թե շուկայից հավաքված «նալոգներն» ում են տալիս, եւ որ բերման ենթարկվածներից մեկի՝ Կարեն Ղազարյանի տանիքը հենց Վանեցյանն է։
Հիշեցնենք․ Վանեցյանի հորը պատկանող ընկերությունը երկար տարիներ զբաղվում է ծաղկի, տնկանյութի ներկրմամբ։ Երեկ մենք տեղեկացել էինք նաեւ, որ Կարեն Ղազարյանը դիմել է բժիշկներին՝ մարմնական վնասվածքների փաստը հաստատելու համար, ու ստացել տեղեկանքը։ Ըստ այդ տեղեկանքի՝ Ղազարյանը «պարանոցի աջ եւ ձախ կողմնային, աջ եւ ձախ ճաճանչ-դաստակային հոդերի, գոտկային եւ ձախ սրունք-թաթային հոդի շրջանների քերծված վերքեր ունի»։ Տեղեկանքը տվել է մասնագիտացված բժշկական հիմնարկի վիրաբույժը։ Ղազարյանը ոստիկանության գործողությունների վերաբերյալ ՀՔԾ դիմում-բողոք է ներկայացրել, ինչն ընդունվել է վարույթ։ Իսկ ոստիկանությունում՝ այս աղմուկից հետո, ծառայողական քննություն են նշանակել ծեծի առնչությամբ։ Հիշեցնենք, որ ծեծը մեր ոստիկանության սիրելի մեթոդներից էր հատկապես 90-ականներին։ Իսկ Եվրախորհուրդ մտնելուց, տարբեր կոնվենցիաներ ստորագրելուց եւ խոշտանգումների դեմ երկարատեւ պայքարից հետո այն բավականին զիջել էր դիրքերը։ Հիմա, փաստորեն, կրկին վերադառնում ենք 90-ականներ։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց