Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնում Ռուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործել Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը Ուկրաինայում Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառով Պատճառներից մեկը Դոնբասի մնացած տարածքների շուրջ տարաձայնություններն են Ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Ուկրաինային Թիմային աշխատանք, փոխօգնություն, նվիրում և արդյունավետ գործողություններ․ ՆԳՆ ՓԾ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ) Մի նոր փոդքաստ. հյուր՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն Սիմոնյան Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Մեկնարկում է ՃԱՄՊՐՈՒԿ լրագրողական ամենամյա մրցույթը. լավագույն հեղինակները կստանան մրցանակներ Գիրք ծաղկանց. մնջախաղ Պնոմպենում՝ անցորդների հետ (տեսանյութ)

Ժյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնումՌուսաստանը կարող էր Ուկրաինայում ավելի կոշտ գործելԲուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը ՈւկրաինայումՄոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառովՊատճառներից մեկը Դոնբասի մնացած տարածքների շուրջ տարաձայնություններն ենՌուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել ՈւկրաինայինԹիմային աշխատանք, փոխօգնություն, նվիրում և արդյունավետ գործողություններ․ ՆԳՆ ՓԾ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)Մի նոր փոդքաստ. հյուր՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ալեն ՍիմոնյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումՄեկնարկում է ՃԱՄՊՐՈՒԿ լրագրողական ամենամյա մրցույթը. լավագույն հեղինակները կստանան մրցանակներԳիրք ծաղկանց. մնջախաղ Պնոմպենում՝ անցորդների հետ (տեսանյութ)Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 17.11.2026 (տեսանյութ)Խաղաղության կամուրջի նոր հանդիպումն ու թուրքական բեռնատար չվերթըԱնդրադարձ է կատարվել ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ում ավիահաղորդակցությունը կարգավորվում էՋենսեն Հուանգի հրաժարականից հետո նրա աջակիցները լայնածավալ արշավ են սկսելՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՍևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ովՀայաստանը պատրաստ է համատեղ պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՄոսկվան չի համաձայնել Եվրոպայի մասնակցությանը բանակցություններինՍպասվում է առանց տեղումների եղանակԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվելՈւգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասելՎերջին ամիսներին Labubu-ի վաճառքները զգալիորեն նվազել ենՄիրզոյանը և Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը (տեսանյութ)Շուրջ 350 հազար քաղաքացի 2027-ից կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգումԱրգամ Աբրահամյանի կողմից սպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿՖրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԿենդանիների նախիրը փակել է թունելի ճանապարհըՊուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի անդամների հետԴոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է ԱսիաԻմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարանՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՆման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներինՀայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններըԲահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունըԱվիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետՌուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասներըԸնդդիմությունը պատրաստ չէ հանրաքվեին, բայց կազմ-պատրաստ է փողաբաժանությանը (տեսանյութ)Վերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետոՀրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ
Մամուլ

«Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան

«168 ժամը» գրում է. «Հետհեղափոխական Հայաստանում արդեն երկրորդ անգամ՝ ընդամենը մեկուկես տարվա ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել:

Հայաստանում նման դեպքեր, որպես կանոն, տեղի չեն ունենում: Եվ եթե բանկի վրա անցյալ տարի իրականացրած հարձակումը և դրա հետևանքով ոստիկանի սպանությունը կարելի էր համարել օրինաչափությունից շեղում, ցավալի դեպք, ապա այս շաբաթ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունն արդեն սպառնում է օրինաչափություն դառնալ:

Կրիմինալիստ կամ ոլորտի մասնագետ պետք չէ լինել, որպեսզի աչքի զարնեն տեղի ունեցածի առնվազն զարմանալի հանգամանքները: Ոստիկանին սպանողը, ինչպես ասում են՝ «քյոհնա» հանցագործ չէր, միջադեպը կազմակերպված հանցագործ խմբավորման գործողության արդյունք չէր, իսկ սպանված ոստիկանը 20 տարվա փորձառու ոստիկան էր: Սա նույնիսկ անզեն հայացքով վերլուծության արդյունքում մի քանի ոչ պրոֆեսիոնալ, բայց, կարծում եմ, տրամաբանական վերլուծության տեղիք է տալիս:

Ոստիկանին դիմադրություն ցույց տալը դարձել է լեգիտիմ: Չէ՞ որ, ըստ ՀՀ հեղափոխական իշխանությունների, դիմադրություն ցույց տվողն իրեն «հպարտ քաղաքացի» է զգում, իսկ ոստիկանը «նախորդ ռեժիմի մնացուկ» է: Իհարկե, նման իրավիճակներում շատ բան իմպուսիվ է արվում, բայց հաշվի առնելով, որ նախկինում հազարավոր հանցագործություններ են կանխվել, հանցագործներ են բռնվել, բայց ոստիկան չի սպանվել, հակված ենք մտածելու, որ ինչ-որ բան է փոխվել հանցագործի աշխարհընկալման մեջ:

Արդեն մեկուկես տարի պոտենցիալ հանցագործն ապրում է այն ենթագիտակցական իրականության մեջ, որ ինքն ընչազուրկ է, որովհետև նրանից 20 տարի ամեն ինչ թալանել են: Բոլոր փող ունեցողները, բիզնեսի տերերը հանցագործ են, թալանչի, ցանկացած բիզնես ի սկզբանե ապօրինի է, իսկ ինքը հպարտ քաղաքացի է: Հետևաբար՝ ինքը լեգիտիմ իրավունք ուներ ինչ-որ մի «թալանչի» բիզնեսմենի գեղեցկության սրահից իրենից «թալանվածը» հետ վերցնելու: Իր գործողությունը հետապնդման ենթակա չէ, ոստիկանը «սև է», ինքը՝ «սպիտակ», ու ենթագիտակցորեն ինքն իրեն լիազորված է զգում մինչև վերջ «պաշտպանվելու» ոստիկանության «ապօրինի» ոտնձգությունից:

Մեկ այլ վերլուծության տեղիք է տալիս փորձառու ոստիկանի պահվածքը, որը գուցե հանգեցրել է նրա ողբերգական մահվան: Մասնագետ չլինելով՝ թույլ կտամ ենթադրել, որ գուցե ոստիկանը ևս չի հետևել նման իրավիճակներում ոստիկանի ինքնապաշտպանության շրջանակներում նախատեսված պրոտոկոլին: Այլապես դժվար է հասկանալ՝ ինչպե՞ս կարող էր 16 տարեկան «լակոտը» խլել 20 տարվա փորձառություն ունեցող ոստիկանի զենքը: Իսկ միգուցե ոստիկանն ի՞նքը չի դիմել անհրաժեշտ ինքնապաշտպանության քայլերի, որոնք գուցե ենթադրում էին զենքի կիրառում՝ ենթադրյալ հանցագործի դեմ: Չէ՞ որ ոստիկանին էլ արդեն մեկուկես տարի ներշնչում են, որ ինքն իրավունք չունի դիպչելու «հպարտ քաղաքացուն»: Չէ՞ որ նույնիսկ ենթադրյալ կասկածյալը, նախ և առաջ՝ «հպարտ քաղաքացի է»: Գուցե նա «քայլել է» Նիկոլ Փաշինյանի հետ, գուցե մասնակցել է հեղափոխությանը, ճանապարհ է փակել, իսկ դա արդեն որոշակի անձեռնմխելիություն է տալիս… «Հպարտ քաղաքացու» հետ, ամեն դեպքում, պետք է մի քիչ «խաթրով» վարվել…

Մեկ տարուց ավելի ամենաթողությունը ու ոստիկանության, իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան խրախուսվում է ամենաբարձր մակարդակով:

Երբ անցյալ տարի «հպարտ քաղաքացիները» ոտքով ջարդում էին կառավարության շենքի դուռը, դեռևս նորաթուխ վարչապետն ակնհայտ պոպուլիստական նկատառումներով՝ «լիազորեց» քացով դուռ ջարդելը՝ «իրենց դուռն է, ուզում են՝ ջարդում են»:

Դուռն իրականում հարկատուներիս հաշվին գնված ու հարկատուներիս հաշվին վճարվող ոստիկանի կողմից պաշտպանվող դուռ է, ու ոչ ոք «հպարտ քաղաքացու» մանդատով իրավունք չունի այն ջարդելու: Բայց եթե նման վարքագիծը լիազորվում է վարչապետի մակարդակով, ուրեմն նույն սկզբունքով՝ նաև ինչ-որ մի «թալանչու» «գեղեցկության սրահն» էլ է իրենցը, ու իրենք իրավունք ունեն այնտեղից տանել՝ ինչ ուզում են, ու ոստիկանը դա կանխելու իրավունք չունի: Ոստիկանը նաև իրավունք չուներ ինքնապաշտպանվել «Մարտի 1-ին», նա իրավունք չուներ կանխելու «Սասնա ծռերի» գործողությունները, նա իրավունք չունի բերման ենթարկել ապօրինություն անող ակտիվիստին: Չկա օրենք, օրենքը հիմա «հպարտ քաղաքացին» է, որն այն կիրառում է՝ ըստ իր հայեցողության ու ըստ իշխանության հետ լուռ համաձայնության:

Երբ իշխանական պատգամավորը խոստովանում է, որ Ամուլսարի ճանապարհները փակողների հետ բախումների չգնալու «խաթեր» պետությունը գերադասում է հարցը ձգձգել՝ պետության վրա ուղղակի ու անուղղակի թանկ նստող փորձաքննություններով, արդեն մեկուկես տարի, ուրեմն ոստիկանության ցանկացած գործողություն ի սկզբանե դելեգիտիմացված է: Պետք է աչք փակել ապօրինության վրա, եթե դա ուղղված չէ հեղափոխական իշխանության դեմ, այլ ուղղված է «հարուստների», բիզնեսների կամ նախկինների դեմ: Եվ ո՞վ է ոստիկանը, որ խանգարի «հպարտ քաղաքացիներին» «տեր կանգնել իրենց երկրին»՝ իրենց պատկերացրած ձևով…»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: