Կվերացնեն դրամարկղային սարքերի սպասարկան պետական մենաշնորհը
Հայաստանում չեղյալ կհամարեն դրամարկղային սարքերի սպասարկման պետական մենաշնորհը: Մայիսի 4-ին այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Կառավարությանն առնընթեր Պետեկամուտների կոմիտեի պետ Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ հիմա սարքերի տեխնիկական սպասարկումը կարող է իրականացնել ոչ միայն «Վերահսկիչ դրամարկղային սարքերի ներդրման բյուրո» պետական կազմակերպությունը, այլեւ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ: Ըստ որում՝ նրանց սակագները չպետք է բարձր լինեն 2016-ի հունիսի N579 որոշման մեջ նշվածից:
Ծառայությունների արժեքը տարբերվում է՝ կախված բիզնեսի մեծությունից եւ աշխատանքի շրջաններից: Խոշոր բիզնեսի համար (որի շրջանառությունը նախորդ տարվա տվյալներով 500 մլն դրամ եւ ավելի է եղել)՝ մեկ ապարատի համար ամսական մինչեւ 3600 դրամ: 115-500 մլն շրջանառությամբ բիզնեսի համար՝ մինչեւ 3 հազար, մյուս ձեռնարկությունների համար քաղաքներում՝ մինչեւ 1200, գյուղերում՝ 900 դրամից ոչ ավելի, իսկ սահմանամերձ մարզերում գործող սարքերն անվճար կսպասարկվեն:

















































