Բոլորի համար ակնհայտ է. Հրայր Թովմասյանի դուստրը՝ իր ընտանիքի հանդեպ իրականացվող գործընթացների մասին
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրը՝ Գոհար Թովմասյանը տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրեն հրավիրել ԱԱԾ՝ բացատրություն տալու։
Թովմասյանը նշեց, որ ծանուցագիր ստացել է, որում, սակայն, դրա մասին տեղեկություններ չեն եղել: Գոհար Թովմասյանն չցանկացավ որևէ գնահատական տալ իրենց ընտանիքի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ. «Ինձ թվում է բոլորի համար ակնհայտ է, ճնշված չեմ»: Գոհար Թովմասյանը նշեց նաև, որ հոր հետ չի խոսել տեղի ունեցածի մասին և նրա դիրքորոշումն իրեն հայտնի չէ։
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 18–ին ԱԱԾ–ում բացատրություն է տվել Հրայր Թովմասյնաի հայրը՝ 75–ամյա Վարդան Թովմասյանը։ ԱԱԾ–ից պարզաբանել են, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Երեկ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Հրայր Թովմասյանիև մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց