Դատարանները միշտ էլ օգտագործվել են որպես իշխանությունը պահելու հիմնական գործիք. Ավետիք Իշխանյան
Մեր հանրության մեջ թյուր պատկերացում կա, թե ինչ է նշանակում անկախ դատարան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
«ՀՀ սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ հաճախ այս նախադասությունը վերագրվում է նաեւ իշխանությանը: Ես կուզեի, որ Սահմանադրության մեջ ոչ թե այդպես գրված լիներ, այլ գրված լիներ՝ ՀՀ-ում գործադիր իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով, քվեարկությամբ մեծամասնություն ստացած ուժի կողմից:
Երկրորդ, շատերը նշում են, որ դատարանները ժողովրդի կարծիքը չեն արտահայտում: Եթե մենք խոսում ենք անկախ դատական իշխանության մասին, ապա դատարանները չպետք է պատկանեն ոչ փոքրամասնությանը, ոչ մեծամասնությանը, ոչ էլ նույնիսկ պատկերացնենք 100 տոկոսանոց ժողովրդին: Եթե մենք համարում ենք, որ դատարանները պետք է լինեն մեծամասնությանը, ապա այդ դեպքում դատարան պետք չի, կարելի է Լինչի դատաստան իրականացնել եւ վերջ»,-հայտարարեց Ավետիք Իշխանյանը:
Նա նկատեց, որ միշտ էլ Հայաստանում դատարանները, որպես ամբողջ շղթայի մի մաս, օգտագործվել են որպես իշխանությունը պահելու գործիք:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց