Նոր օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին
«Իրավունքը» գրում է. «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում երեկ շրջանառության մեջ է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած օրենքի նախագիծը:
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի փոխանցմամբ՝ նախագծում մտցվում է «զուգընկերներ» հասկացությունը:
-Ըստ նախագծի՝ ընտանիքում բռնություն համարվելու է նաև զուգընկերների միջև ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը: Զուգընկերը սահմանվում է որպես միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ՝ չնշելով սեռը, այսինքն՝ նաև միասեռական զույգերը: Փաստորեն, միասեռական զույգերի միջև բռնությունը համարվելու է բռնություն ընտանիքում:
2017 թվականին թեժ պայքար տարվեց, որ օրենքում սահմանվի կետ, որի համաձայն՝ երեխան առանց ծնողներից որևէ մեկի, ապաստարանում գտնվել չի կարող: Այդ կետը այս նոր նախագծից հանվել է: Այսինքն՝ օրենքը համապատասխանեցվում է արևմտյան չափանիշներին, երբ երեխային կարող են ընտանիքում բռնության ենթարկվելու ենթադրությամբ օտարել ընտանիքներից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց