Ցնցող, աննախադեպ իրադարձություն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ մայիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Մ. Գ.-ին կարճատեւ տեսակցությունից հետո կատարված խուզարկությամբ մոտից հայտնաբերել են 2,7 գրամ սպիտակ փոշենման զանգված եւ մեկ ներարկիչ` լցված 2 մլգ թափանցիկ հեղուկով:
Եւ այս լուրը բոլոր լրավամիջոցներն այնպես են տարածում, կարծես ցնցող, աննախադեպ իրադարձություն է եղել, կարծես մինչ այդ մեր կալանավորները դասական երաժշտություն են լսել, գրքեր կարդացել, զբաղվել քանդակագործությամբ եւ կերպարվեստով, առավոտյան լիցքային վարժություններ արել, եւ որ չեն էլ իմացել թե ինչ է թմրանյութը, իսկ հիմա ոմանք փորձել են թունավորել մթնոլորտը:
Իսկապես ծիծաղելի է այս ամենը:
Top-News.am

















































