Մեսենջերներով զանգերի համար վճար կսահմանվի
Լիբանանի կառավարությունը երկրի 2020թ․ բյուջեի նախագծում եկամուտները մեծացնելու ջանքերի շրջանակում հավանության է արժանացրել WhatsApp եւ նման այլ հավելվածների միջոցով զանգերի համար վճար սահմանելու առաջարկությունը, հայտնում է Reuters-ը։
Լիբանանն ունի աշխարհում ամենաբարձր պարտքային պարտավորությունները, ցածր աճ եւ քայքայվող ենթակառուցվածք, նրա ֆինանսական համակարգը դժվարություններ է կրում կապիտալի ներհոսքի դանդաղման պատճառով։ Կառավարությունը հայտարարել է «արտակարգ տնտեսական իրավիճակ» եւ խոստացել է ճգնաժամի կանխման միջոցներ ձեռնարկել։
Տեղեկատվության նախարար Ջամալ Ալ Ջարան հինգշաբթի օրը հայտարարել է, որ նախարարների կաբինետը հանաձայնել է օրական 20 ցենտ վճար սահմանել ինտերնետի միջոցով ձայնային կապի (VoIP) համար, որն օգտագործվում է այնպիսի հավելվածներով, ինչպիսին է Whatsapp-ը։ Վճարը կարող է տարեկան 250 միլիոն դոլարի եկամուտ բերե՝ երկրում VoIP-ի 3,5 միլիոն օգտատերերից։
Լիբանանում կա ծառայությունների միայն երկու մատակարար, երկուսն էլ պետությանն են պատկանում։ Բացի այդ, երկիրը տարածաշրջանում բջջային կապի ամենաթանկ սակագներն ունի։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց