Էլ «սրտի» դատավոր չէ. բեկում է առաջացել
«Իրատես» թերթը գրում է.
«Իշխանությունը համառորեն եւ առանց ձեւականությունների ուզում է ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ու նպատակին հասնելու համար ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում: Ու եթե նախկինում բոլորը մտածում էին, որ ՍԴ նախագահի պաշտոնում վերջինիս փոխարինելու է Վահե Գրիգորյանը, այժմ կարծես այս հարցում բեկում է առաջացել:
Եթե բոլորովին վերջերս նրա «լուսապայծառ» կերպարը թովում էր խորհրդարանական մեծամասնությանը, նրան համարում էին իրավաբանության սկիզբն ու վերջը, այսօր Վահե Գրիգորյանի եւ իմքայլականների արանքով սեւ կատու է անցել: Գրիգորյանի երազանքը խորհրդարանական մեծամասնությունը չկարողացավ իրագործել, նա վրդովվեց եւ վաստակեց իրեն երկրպագողների «թուքումուրը»:
ՍԴ դատավորի աշխատավարձը ստացող ու մեկ օր սահմանադրական դատարան ոտք չդրած Վահե Գրիգորյանն աշխատանքի չներկայանալու իրողությունը բացատրել է հետեւյալ կերպ. «ՍԴ չկա, ՍԴ-ն լեգիտիմ կառույց չէ»: Հարց է ծագում` իսկ ընտրվելու ժամանակ իրավաբան Գրիգորյանը չգիտե՞ր, թե ուր է գնում, թե՞ մտածում էր, որ հենց ոտք դրեց ՍԴ, միանգամից «կարգվելու» է ՍԴ նախագահ:
Կամ իրավական այսպիսի «հնարքներով» ՍԴ աթոռին ձգտող Վահե Գրիգորյանը չի՞ մտածում, որ մի օր էլ իրեն են համարելու ՍԴ-ն «զոռով» սեփականաշնորհած «բուդկայի» նախագահ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց