«Ադրբեջանական խնձորի դեպքից» հետո Բագրատաշենի մաքսակետում քաոսային իրավիճակ է
«Փաստ» օրաթերթն օրերս ահազանգ էր ստացել այն մասին, որ ադրբեջանական խնձորի պատմությունից հետո ներկայում հայ–վրացական՝ Բագրատաշենի սահմանային անցակետերում քաոսային իրավիճակ է տիրում: Խնդիրն այն է, որ խստացված ստուգում իրականացնելու պայմաններում ֆիզիկական անձինք եւս չեն կարողանում իրենց հետ օրենքով սքահմանված 50 կգ քաշ ունեցող գյուղմթերք անցկացնել:
Խմբագրությանն ահազանգած քաղաքացիները նշում էին, որ շատերը նույնիսկ իրենց ապրանքը թափում են սահմանին եւ հեռանում, իսկ սահմանային գյուղերի բնակիչները, ովքեր գյուղմթերքը հիմնականում գնում են Սադախլոի շուկայից, անելանելի իրավիճակում են հայտնվել: Մեր տեղեկություններով, ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ իրենց բողոքի ձայնը իշխանություններին լսելի դարձնելու համար սահմանամերձ գյուղերի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել եւ փակել միջպետական ճանապարհը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































