«Ռեալի» նախագահի նվերը Ռոնալդուին (ֆոտո)
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին նվիրել է Արքայական ակումբում 400 գոլ խփելուն նվիրված մարզաշապիկ:
«Առանձնահատուկ նվաճում է «Ռեալում» 400 գոլ խփելը: Տպավորիչ եւ անսպասելի թիվ է: Սա ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է: Այս նվաճումը լրացուցիչ խթան է միշտ պաշտպանել այս ակումբի գույները: Մենք ունենք հրաշալի թիմ եւ «Աթլետիկոյի» դեմ խաղում ապացուցեցինք, որ լավ մարզավիճակում ենք»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենքն, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» «Աթլետիկոյին» հաղթել է 3:0 հաշվով: Ռոնալդուն դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Պատասխան հանդիպումը մայիսի 10-ին է:
news.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում