Գյումրիում 102-րդ ռազմակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի շուրջ 100 աշխատակից այսօրվանից գործադուլ են հայտարարել եւ աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Փետրվարն ու մարտ ամիսը չեն տվել: Ապրիլն էլ մինչեւ մայիսի 15-ը պըտի տան, բայց մեզի հեչ մարդ չի ըսե՝ կեղնի՞, թե՞ չի էղնի: Գումարը Մոսկվայից ուղարկել են, չի եկել», - ասաց գործադուլավորներից մեկը:
Բողոքով աշխատակիցները երթով հասան 102-րդ ռազմակայան՝ ցանկանալով հանդիպել հրամանատարությանը: Բողոքավորների թիվը ռազմակայանի անցագրային կետի մոտ անընդմեջ ավելանում էր: Երկրորդ անցակետից նրանց չթույլատրեցին ներս մտնել:
«Չէնք եկել մուրացկանություն անելու, այլ մեր աշխատած գումարն ենք պահանջում», - ասում էին նրանք:
Պայմանագրային հիմունքներով բնակսպասարկում են իրականցնում: Թեպետ ֆինանսավորումը Ռուսաստանի Դաշնությունից է, սակայն ոլորտի աշխատակիցները դրամով են վարձատրվում: Աշխատակիցների ականջին լուրեր էին հասել, որ բնակսպասարկում իրականացնող ռուսաստանյան ընկերությունը սնանկ է:
Բողոքավորներից մեկն ասաց, որ վերջին երկու ամիսների համար իրենց հետ պայմանագրեր չեն կնքվել՝ չբացառելով, որ առհասարակ հրաժարվեն վճարել:
Որոշ ժամանակ անց 102-րդ ռազմաբակայանի հրամանատար Վլադիմիր Ելկանովը անձամբ եկավ հանդիպելու աշխատակիցների հետ: Նորանշանակ հրամանատարը արգելեց նկարահանումը: Ապա լսեց հավաքվածներին ու ասաց, որ խնդրից տեղյակ չի եղել, խոստացավ զբաղվել եւ աշխատակիցներին պարտք ունեցող ընկերության ղեկավարներին այսօր հրավիրել իր մոտ՝ խնդիրը քննարկելու:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)