Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են համատեղ զենք արտադրելու շուրջ
Զենքի արտահանմամբ զբաղվող ռուսական «Рособоронэкспорт» պետական կազմակերպության մարքեթինգի բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ են անցկացվում թուրք-ռուսական համատեղ զենք արտադրելու նախագծի շուրջ:
Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի` Գոնչարովը հայտնել էր, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն ռուսական արտադրության տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգերի, այլև մի շարք ուրիշ խոշոր տրամաչափի զինատեսակների նկատմամբ:
Բացի այդ նրա խոսքերով` Թուրքիան և Ռուսաստանը ներկայումս քննարկում են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները:
Գոնչարովը տեղեկացրել է, որ «Рособоронэкспорт»-ը 2016թ. վերջից սկսած թուրք գործընկերների հետ ակտիվ բանակցությունների մեջ է զենք մատակարարելու հարցում:
Նշվում է, որ կազմակերպությունը հանդիսանում է մայիսի 9-12 Ստամբուլում կայանալիք «IDEF-2017» ռազմական ցուցահանդեսի կազմակերպիչը: Նախատեսվում է, որ միջացառմանը կմասնակցեն Թուրքիայի կառավարության, Զինված ուժերի և գործարար աշխարհի ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով