ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին հրավիրվել են դասավանդելու ՀՀԿ-ի կուսակցական դպրոցում
«ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը հրավիրվել է դասավանդելու ՀՀԿ-ի կուսակցական դպրոցում, որը ստեղծվել է անցած տարի։ Այս լուրը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀԿ գործող փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մենք դասավանդելու ենք հրավիրում տվյալ թեմայի լավագույն բանախոսներին, որոնք երեք քաղաքական, ակադեմիական կամ փորձագիտական շրջանակներից են։ Պարոն Թորոսյանը բուռն քաղաքական գործունեությունից հետո անցել է նույնքան բուռն գիտամանկավարժական գործունեության։ Նրա մասնագիտական կարողությունները շատ բարձր են, և ես շատ ուրախ եմ, որ նա թեկուզ այս առիթով այցելել է մեր գրասենյակ»,– ասաց Ա. Աշոտյանը։ Հիշեցնենք, որ 2008թ. աշնանը իշխանությունները Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ նշանակելու պատճառով Տ. Թորոսյանին հանեցին այդ պաշտոնից, իսկ վերջինս հեռացավ ՀՀԿ-ից, որի հիմնադիրներից էր եղել։ Արդյոք այս հանգամանքը խնդիր չի առաջացրել Թորոսյանին այդ դպրոց հրավիրելու հարցում։ «Դա ձեր դիտարկումն է, դուք ձեր հարցադրումներով գնում եք դեպի անցյալ, իսկ մենք գնում ենք դեպի ապագա» պատասխանեց Աշոտյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ