ՖԱՖ․ Ֆեյք «Քարաբախ» ակումբի դեմ ակցիաները լինելու են շարունակական
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը հանդես է եկել հայտարարությամբ․
«Եվրոպական ֆուտբոլային ասպարեզում Ադրբեջանը պետական մակարդակով, ֆուտբոլային ակումբի միջոցով վարում է կեղծ տեղեկությունների և կեղծ պրոպագանդայի տարածման քաղաքականություն։
Նման քաղաքականությանն ի պատասխան ֆեյք «Քարաբախ» ակումբի դեմ հանդես ենք գալիս Արցախը ներկայացնող, պրոպագանդող ակցիաներով, որոնց միջոցով միջազգային ամենահայտնի պարբերականները լուսաբանում են խնդիրը ոչ միակողմանի, եվրոպական ակումբների տասնյակ հազարավոր երկրպագուներ ուսումնասիրությունից հետո ճիշտ պատկերացում են կազմում Արցախի մասին։ Ակցիաները լինելու են շարունակական»։
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի «Դյուդելանժ» - «Ղարաբաղ» խաղում Արցախի Հանրապետյան դրոշով դրոն էր հայտնվել խաղադաշտի վրա։ Հանդիպումը մի քանի րոպե ընդհատվել էր։
Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան (affa) բողոք է հղել ՈւԵՖԱ-ին միջադեպի կապակցությամբ եւ պահանջել հետաքննություն։ Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը» ներողութուն էր խնդրել տեղի ունեցածի առիթով։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը