Երևանն ու հարակից բնակավայրերը կարող են հայտնվել ջրազրկման վտանգի առջև
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու շրջանների համայնքները ու նաև Երևանը տարիներ հետո կարող են հայտնվել ջրազրկման վտանգի առջև, պատճառը անխնա ջրօգտագործումն է: Փաստացի օգտագործվում է ավելի շատ քանակության ջուր, քան Արարատյան դաշտավայրի վերականգնվող ստորերկրյան ջրային ռեսուրսներն են: Ինչպես գրում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ այդ պատճառով ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկայում տեսչական ստուգումներ է իրականացնելու Արարատյան դաշտավայրում գտնվող բոլոր ձկնաբուծական տնտեսություններում: Հնարավոր է՝ ջրօգտագործման թույլտվության պայմանները խախտելու դեպքում ձկնային տնտեսությունների նկատմամբ վարչական պատասխանատվություն իրականացվի: Իսկ թե ինչ կփոխի դա գյուղացիների կյանքում, ժամանակը ցույց կտա»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ