«Բարսելոնան» «Ռեալին» բաց չի թողնում
Բարսելոնի «Բարսելոնան» դուրս մնալով Չեմպիոնների լիգայի խաղարկությունից փորձում է գոնե նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումը, բայց այստեղ էլ ետ է մնում Մադրիդի «Ռեալից»: Ճիշտ է միավորներով հավասար են, բայց առաջնության ավարտից երեք տուր առաջ մադրիդցիները մեկ հանդիպում պակաս են անցկացրել:
Հիմա «Ռեալի» եւ «Բարսելոնայի» յուրաքանչյուր խաղ եզրափակչին հավասար հանդիպումներ են: յուրաքանչյուր միավորի կորուստ կարող է ճակատագրական լինել:
«Բարսելոնային» մնում է մրցել «Վիլյառեալի», «Լաս Պալմասի» եւ «Էյբարի» հետ: Իսկ «Ռեալը» կհանդիպի «Գրանադայի», «Սեւիլիայի», «Մալագայի» եւ «Սելտայի» հետ:
Ամենայն հավանականությամբ, մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Իսպանիան կներկայացնեն նաեւ «Ատլետիկոն» եւ «Սեւիլիան»:
Իսկ «Սպորտինգը», «Գրանադան» եւ «Օսասունան» կլքեն ուժեղագույնների խումբը: Նրանց փոխարեն ուժեղագույնների խմբում հանդես կգան «Լեւանտեն» եւ «Ժիրոնան», իսկ մյուս ուղեգրի հարցը կվիճարկեն «Խետաֆեն», «Կադիսը», «Տեներիֆեն» եւ «Ռեալ Օվիեդոն»:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում