Դավիդ Սիլվան սահմանել է Պրեմիեր լիգայի ռեկորդ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան սահմանել է Պրեմյեր լիգայի ռեկորդ։ 7-րդ տուրում «Էվերտոնի» նկատմամբ հաղթանակը (3։1) 200-րդն էր Սիլվայի համար Անգլիայի առաջնություններում։ Դրա համար իսպանացի ֆուտբոլիստին պահանջվել է 289 հանդիպում։ 33-ամյա խաղացողը Պրեմյեր լիգայի պատմության մեջ բոլորից արագ է հասել 200 հաղթանակի ցուցանիշին։
Դավիդ Սիլվան 2010թ․ ամռանն է իսպանական «Վալենսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 28,75 միլիոն եվրոյով։ Նա դարձել է Անգլիայի քառակի չեմպիոն։ Դավիդ Սիլվայի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Դավիդ Սիլվան Իսպանիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն։Դավիդ Սիլվան սահմանել է Պրեմյեր լիգայի ռեկորդ


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը