«Յուվենտուսը» կրկին Իտալիայի չեմպիոն
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության ավարտին դեռ չորս տուր կա, սակայն արդեն վստահաբար կարելի է պնդել, որ Թուրինի «Յուվենտուսը» կրկին կլինի Իտալիայի չեմպիոն: Այս թիմը մոտակա մրցակցից՝ «Ռոմայից» առաջ է անցել ինը միավորով:
Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա վերջին տուրում հռոմեական դեբիում զիջելով իր ոխերիմ եւ սկզբունքային մրցակից «Լացիոյին», կորցրին չեմպիոնի կոչման համար պայքարելու վերջին հնարավորությունը:
Հիմա «Ռոման» «Նապոլիի» հետ պայքարելու է երկրորդ տեղի համար: Հռոմեացիները նեապոլցիներից առաջ են ընդամենը մեկ միավորով:
Իտալիայից Չեմպիոնների լիգային մասնակցում է ընդամենը երեք թիմ: Հենց այս թիմերն էլ եկող մրցաշրջանում Իտալիան կներկայացնեն ՉԼ-ում:
«Պալերմոն» եւ «Պեսկարան» կորցրել են իրենց տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու հնարավորությունը: Նրանց, ամենայն հավանականությամբ, կմիանա նաեւ «Կրոտոնեն», որը «Էմպոլիին» զիջում է չորս միավորով:
Մյուս մրցաշրջանում Սերիա A-ում հանդես կգա ՍՊԱԼ 2013 թիմը: Սերիա B-ում երկրորդ տեղի համար կատաղի պայքար է ընթանում «Հելաս Վերոնայի» եւ «Ֆրոզինոնեի» միջեւ, որոնց բաժանում է ընդամենը մեկ միավորը:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում