Բուֆոնը մտափոխվել է կարիերան ավարտելու հարցում
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է, որ հետ է վերցնում կարիերան ավարտելու մասին հայտարարությունը: Ավելի վաղ 39-ամյա իտալացին հայտարարել էր, որ եթե գոլ բաց չթողնի «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղերում (3:0, 0:0), կավարտի կարիերան:
«Ես խոստացել էի մրցաշրջանի վերջում ավարտել կարիերաս, եթե 2 «չոր» հանդիպում անցկացնեմ «Բարսելոնայի» դեմ: Այդ մասին հայտնել էի ակումբի նախագահ Անդրեա Անյելիին: Նա պատասխանեց, որ երբեմն մենք հիմարություններ ենք ասում: Նա ինձ հորդորեց չանհանգստանալ եւ շարժվել առաջ: Այնպես որ ստիպված եմ հետ վերցնել խոստումս: Նախագան ունի ավելի մեծ փորձ, քան ես, եւ նա ինձ խորհուրդ տվեց»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ Բուֆոնը 1995-2001-ը խաղացել է իտալական «Պարմայում», որից տեղափոխվել է «Յուվենտուս»: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Իտալիայի չեմպիոնը մրցելու է «Մոնակոյի» հետ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում