Մեր ազգը հիվա՞նդ է, թե՞
Հայաստանյան լրատվամիջոցները հարայ-հրոց են գցել, թե բա գիտեք մի լեհ Ավստրիայում գլոբուս է գտել, որտեղ Լեհաստանը Գերմանիայի մեջ է, եւ որ նրան այդ փաստը զայրացրել է:
Հայաստանյան լրատվամիջոցները գրում են այս մասին, գրում են, որ Ուկրաինան էլ գոյություն չունի, տպագրում են գլոբուսի լուսանկարը, եւ ոչ մի խոսք այն մասին, որ այդ գլոբուսում Հայաստանն էլ չկա, Վրաստանն էլ, Ադրբեջանն էլ:
Իրականում դա գլոբուս չէ, այլ խաղալիք: Իհարկե, վատ է, շատ վատ է, որ այնտեղ Հայաստանը չկա, բայց ավելի վատ է, երբ հայաստանյան լրատվամիջոցները գրում են այդ մասին, չեն նայում գլոբուսին եւ չեն նկատում, որ Հայաստանը քարտեզից բացակայում է:
Հիմա մենք հիվա՞նդ ենք ազգովի, թե՞ ...
Top-News.am

















































