Գագիկ Խաչատրյանի հարազատների գործերն այնքան էլ լավ չեն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Հայաստանի «վերնախավի» երբեմնի ամենաազդեցիկ անձանցից մեկի` Գագիկ Խաչատրյանի հարազատների գործերը այնքան էլ լավ չեն:
ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած 1000 հարկատուների ցանկում նրա հարազատների վերահսկողության տակ գտնվող առնվազն երեք ընկերություն այս տարվա առաջին եռամսյակում զգալիորեն ավելի քիչ հարկ է վճարել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: «Մեգասպորտ», «Մեգաֆուդ» եւ «Ապեյրոն» ընկերությունները այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում վճարել են ընդհանուր առմամբ՝ 400 միլիոն դրամի հարկ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 453 միլիոն դրամ:
Ինչ վերաբերում է «Յուքոմ» ընկերությանը, ապա նրա վճարած հարկերը շեշտակի աճել են: Այս տարի «Յուքոմը» վճարել է 1.2 միլիարդ դրամ, անցած տարվա 530 միլիոն դրամի դիմաց: Սակայն պետք է հաշվի առնել, որ անցած տարի «Օրանժ Արմենիան», որը ներկայումս արդեն «Յուքոմի» կազմում է, անցած տարվա առաջին եռամսյակում դեռ հանդես էր գալիս որպես առանձին տնտեսվարող սուբյեկտ, եւ վճարել էր 782 միլիոն դրամ: Ստացվում է, որ «Յուքոմն» ու «Օրանժը» միասին անցած տարվա առաջին եռամսյակում վճարել էին 1.3 միլիարդ դրամ, իսկ այս տարի 1.2 միլիարդ: Փաստորեն, այս դեպքում եւս ունենք հարկերի նվազում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ