Մանչեսթեր Յունայթեդի նախկին պաշտպան. Ի տարբերություն Մոուրինյուի` Ֆերգյուսոնը հրապարակայնորեն չէր քննադատում ֆուտբոլիստներին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Թեդի Շերինգեմը հայտարարել է, որ համաձայն չէ այն բանի հետ, թե ինչպես է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իրեն պահում երիտասարդ ֆուտբոլիստների նկատմամբ:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը բազմաթիվ անգամ քննադատության է ենթարկել թիմի ֆուտբոլիստներին, մասնավորապես Լյուկ Շոուին և Անտոնի Մարսիալին:
«Խաղացել եմ բազմաթիվ բարձրակարգ մարզիչների մոտ, սակայն երբեք չեմ լսել նրանցից քննադատություն ԶԼՄ-ներում: Ալեքս Ֆերգյուսոնը երբեք նման բան չէր անի, Թերի Վենեյբլսը երբեք այդպես չէր վարվի: Նրանք կասեին, թե ինչում ես սխալ հանդերձարանում, կամ էլ գրասենյակում: Գուցե տուգանեին քեզ, սակայն երբեք դա չէին բարձրաձայնի:
Վերջապես այդ ֆուտբոլիստները երիտասարդ են: Նրանք մեծանում են և սովորում. խոսքը միայն ֆուտբոլի մասին չէ, այլև կյանքի: Մարզիչը պետք է կարողանա քեզ անհրաժեշտ պահին տեղը դնել, ցույց տալ, որ երջանիկ ես պրոֆեսիոնալ ֆուտբոլում խաղալու համար, այլ ոչ թե մեծացնի ճնշումը` բոլորին պատմելով, թե ինչում ես սխալ»,- Շերինգեմի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում