Հայաստանում աժիոտաժ է. «ձայն հանողներին» փոխարինում են «ձայն բերողները»
«168 ժամ» թերթը գրում է.
«Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ողջ ընթացքում եւ դրանից հետո իշխանությունները հայտարարում էին, որ փոփոխությունների ամենադրական հետեւանքը լինելու է քաղաքական ուժերի դերի բարձրացումը։ Տեսականորեն այդպես մտածողներն ու այդպես համոզողները, իհարկե, իրավացի էին, քանի որ պառլամենտական կառավարման համակարգը, այսպես թե այնպես, ենթադրում է որոշումների կայացման գործընթացում կուսակցությունների դերի բարձրացում։
Այս օրերին Հայաստանում ընթացող աժիոտաժը, այս կամ այն մականունավոր անձի հեռանալը մի կուսակցությունից ու միանալը մյուսին, ցույց են տալիս, որ գործնականում քաղաքական ուժերի դերը ոչ միայն չի բարձրանալու, այլ ճիշտ հակառակը՝ շատ ավելի նվազ է դառնալու, քան հիմա։
Նոր Ընտրական օրենսգրքով խորհրդարանում հայտնվելու ամենամեծ շանսերը ստացել են տեղերում «ձայն բերողները», որոնց հնարավորություններն անգամներով ավելի մեծ են, քան քաղաքական գործիչների, քաղաքական անձանց կշիռը։
Նոր Օրենսգիրքն ու Սահմանադրությունը նմաններին հնարավորություն է տալիս ընդամենը «գրվել» որեւէ կուսակցության ցուցակում ու մասնակցել ընտրություններին։ Արդյունքում՝ ձեւով քաղաքական ուժերի դերակատարությունն իսկապես մեծանալու է, բովանդակությամբ՝ նվազելու, քանի որ քաղաքական կուսակցություններն իրենք խորհրդարանում ներկայացվածության առումով լինելու են շատ ավելի ոչ քաղաքական, քան այսօր։
Որովհետեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում որոշիչ են դառնալու ոչ թե «ձայն հանողները»՝ բառի գաղափարական, ծրագրային իմաստով, այլ «ձայն բերողները»՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Ինստիտուցիոնալ իմաստով քաղաքականության վերացումը, իհարկե, ամենաշատը ձեռնտու է իշխանություններին, որի սահմանած խաղի կանոններով այդ գործին լծվել են բոլորը՝ իրենց քաղաքական հնչեղ անվանումներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ