«Լայնամասշտաբ արտագրություն է». ԲՈԿ նախագահը՝ ՀՊՏՀ նախկին ռեկտորի պաշտոնակատարի աշխատանքի մասին
Ես ինքս եւ ԲՈԿ-ի ոչ մի աշխատող փոչձել ենք անվանական ոչ մի որակում չտալ։ , իսկ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության դեպքում անվանարկվեց, որովհետեւ խնդիրը դուրս եկավ ջրի երես, մեդիան այն վերցրեց եւ սկսեց շահարկել, երկու կողմերը բախվեցին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։
«Վերջին 1 տարվա մեջ նա միակ մարդը չէ, որի դեպքում այդպիսի խնդիր եղել է, ես անցած տարի հայտարարել եմ, որ 2 ռեկտոր իրենց ատենախոսության մեջ ունեն խնդիր, այդ 2 ռեկտորները շատ արագ դիմում գրեցին, գնացին եւ հանրությունը չիմացավ, թե ում մասին է խոսքը։ Ես ցանկանում եմ խնդիրները լուծել համակարգային, ոչ թե շոու սարքելու նպատակով, իսկ Ռուբեն Հայրապետյանի պարագայում եղավ 2 կողմերի բախում, եղել էին մրցույթներ, որոշ դասախոսներ աշխատանքից զրկվելու վտանգի տակ էին, այդ ամենի արդյունքում եղավ այն, ինչ եղավ»,–նշեց նա։
Գոգյանի խոսքով՝ վարչապետի հանձնարարականով հանձնաժողով են ձեւավորել եւ միաձայն եկել են այն եզրահանգման, որ լայնածավալ արտագրություն է առկա ատենախոսության մեջ. «Վարչապետից հանձնարական եղավ, որը նախարարը մակագրեց մեզ, հանձնաժողով ստեղծվեց, որի կազմում եղել են մի քանի չեզոք մարդիկ, 2 հոգի մի կողմից, 2 հոգի մյուս կողմից, օրինակ Վիլեն խաչատրյանը Ռուբեն Խաչատրյանի մտերիմներից է, եւ այդ եզրակացության տակ ստորագրել է։ Արտագրության ծավալը մեծ է, իմ համար անհասկանալի է, թե դա հերքելու եւ տեխնիկական անվանելու խնդիրը որն է, քանի որ ցանկացած արտագրած տեքստ կարելի է ասել, որ հղումը մոռացել է։ Լայնամասշտաբ արտագրություն է, որովեհտեւ գիտական մեթոդի այն մոդելը, որ ինքն օգտագործել է սոցիոլոգիական հարցումների ժամանակ նա փոխառել է այլ աշխատանքից»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը