Բյուլբյուլօղլին խայտառակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածուների լսումների ժամանակ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ադրբեջանը ներկայացնող Փոլադ Բյուլբյուլօղլին ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ խայտառակ իրավիճակում է հայտնվել: Հաղորդում է Artsakhpress.am-ը:
Նիստի նախագահը զգուշացրել է Բյուլբյուլօղլիին, որ թեկնածուները պարտադիր կերպով պետք է խոսեն անգլերեն կամ ֆրանսերեն: Դեսպանը գրավոր պատրաստած մի քանի նախադասություն կարդալուց հետո, սակայն, ներողություն է խնդրել և անցել է ռուսերենին: «Ինքս գոհ չեմ իմ անգլերենի մակարդակից, սակայն կարևորը դա չէ, կարևորը այն է, թե ինչ կա մարդու գլխում»,- նշել է նա:
Բյուլբյուլօղլին չի կարողացել նաև հավուր պատշաճի պատասխանել նիստի ներկաների հարցերին` շարունակ շեշտադրելով միայն այն փաստը, իբր պատրաստվում է մեծ գումարներ բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ին տարբեր ծրագրերի իրականացման համար:
Ուշագրավ է, որ համաշխարհային ժառանգության պահպանությամբ զբաղվող ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում է մի մարդ, ում մշակույթի նախարար լինելու օրոք Ադրբեջանում վայրենաբար ոչնչացվեցին Նախիջևանի՝ Հին Ջուղայի հայկական միջնադարյան խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել էին Համաշխարհային ժառանգություն: Այս հանցանքի կատարման ամբողջ ընթացքում Բյուլբյուլօղլին բառ անգամ չի արտասանել կատարվածը դատապարտելու կամ այն կանխելու նպատակով:
Բացի այդ, արդեն Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնում նա բազմիցս կիրառել է ռազմական հռետորաբանություն` պատրաստակամություն հայտնելով զենք վերցնել ու կռվել հայերի դեմ:
Artsakhpress.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով