Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Մի՞թե սա ական չէ բանկային համակարգի տակ

168․am-ը գրում է․

«Կառավարությունը լուրջ ռիսկի է գնում` պատրաստվելով փոխել բանկային գաղտնիքի մասին օրենքը։ Նպատակը բանկային տվյալների հասանելիությունը հեշտացնելն է։ Զարմանալի է, որ դրան համաձայնել է նաև Կենտրոնական բանկը։

Որքան էլ թվում է, թե կառավարության այս նախաձեռնությունը պետք է անհանգստացներ, առաջին հերթին՝ երկրի ֆինանսական համակարգի կայունության թիվ մեկ պատասխանատու կառույցին, պարզվում է, ամենևին էլ այդպես չէ։ Ընդհակառակը` ԿԲ նախագահը կարծում է, որ հասարակությունը մտահոգվելու խնդիր չունի, քանի որ դատարանի որոշումը պետք է պատճառաբանված լինի և պետք է հաստատվի գլխավոր դատախազի կամ տեղակալի կողմից։ Այս օրենքով որևէ խոչընդոտ չի ստեղծվում, և նախկինում էլ չի եղել բանկային գաղտնիք ստանալու խնդիր։

Եթե այդպես է, ապա ո՞րն է այն փոխելու իմաստը։ Մի՞թե սա ական չէ բանկային համակարգի տակ։

Բանկային գաղտնիքը շատ նուրբ թեմա է. ասում է Կենտրոնական բանկի նախագահը։ Ու, չնայած դրան, ջանասիրությամբ թելում է կառավարության թելը։

Թեև դրանում գուցե չպետք է զարմանալ։ Իշխանափոխությունից անմիջապես հետո բանկային համակարգը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակահարմարությունների տիրույթում։ Իսկ ո՞ւր էր այդ ժամանակ Կենտրոնական բանկը։ Հրապարակվեցին անձնական տվյալներ, որոնք բանկային գաղտնիք էին պարունակում։ Բայց դա որևէ արձագանքի չարժանացավ համակարգի մասնակիցների կողմից։ Դեռ լավ է, որ այդ ամենը շարունակություն չունեցավ։ Չնայած մեծ հարց է, թե այդ ընթացքում բանկային գաղտնիք պարունակող ինչքա՞ն տվյալներ բացվեցին ու քաղաքական նպատակներով հասանելի դարձան որոշ մարդկանց։

Բանկային գաղտնիքը, անշուշտ, անձեռնմխելի չէ։ Բայց նաև ինքնանպատակ չէ։ Եթե կա բանկային գաղտնիքի հասանելիության անհրաժեշտություն, ապա այսօր էլ բոլոր իրավական հնարավորություններն ապահովված են, և ցանկության դեպքում դրանց շրջանակներում կարող են բացահայտել ցանկացած կոռուպցիոն գործարք կամ, այսպես ասած, կեղտոտ փողերի տեղաշարժ։ Ի՞նչն է խանգարում օգտվել գործող հնարավորություններից, որ անհրաժեշտություն է առաջացել փոխել բանկային գաղտնիքի մասին օրենքը։ Չէ՞ որ նույն օրենքի պայմաններում մեկ տարի առաջ լավ էլ բացահայտում էին անում։ Եթե այդ օրենքը թույլ է տալիս հասնել հանրապետության նախկին նախագահի եղբոր բանկային տվյալներին, ինչո՞ւ դա հնարավոր չէ նաև այլ դեպքերում։

Իսկ ո՞վ ասաց, որ բանկային գաղտնիքի ձեռքբերումն այդքան հեշտ ու հանգիստ պետք է լինի, որ ում մտքին երբ փչի՝ դիմի ու ստանա այն։ Այո, բանկային գաղտնիքի հասանելիությունը պետք է բարդ ու դժվար լինի։

Խնդիրն ամենևին էլ այն չէ, որ դեմ ենք գողացված փողերի բացահայտմանն ու բռնագանձմանը։ Դրանում որևէ կասկած լինել չի կարող։ Բայց դա չի նշանակում, թե կարելի է վտանգել բանկային համակարգի կայունությունը։ Խնդիրն այն ռիսկերի մեջ է, որոնք կարող են առաջանալ այս նախաձեռնության հետևանքով։ Դրանք չի կարելի անտեսել, եթե նույնիսկ տեսական են։

Բանկային գաղտնիքի հասանելիությունը կթուլացնի վստահությունը համակարգի նկատմամբ։ Ի վերջո` հենց այնպես չէ, որ մարդիկ իրենց գումարները պահում են բանկերում։ Դա, առաջին հերթին՝ վստահության արդյունքն է։ Մի բան, ինչը կարելի է կորցնել մեկ օրում և չկարողանալ վերականգնել տարիների ընթացքում։ Ցանկացած անհարկի միջամտություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ բանկային համակարգի համար։ Սրա մասին է, որ պետք է մտածել, և դա առաջին հերթին՝ Կենտրոնական բանկի խնդիրն է։

Ինչքան էլ ասենք, որ հասարակությունը մտահոգվելու հիմքեր չունի, պարզ է, որ այդպես չէ։ Այն, ուզած թե չուզած, արտահայտվելու է բանկային ակտիվների վրա։ Եվ դա վերաբերում է, առաջին հերթին՝ ավանդներին։ Մարդիկ սկսելու են զգուշանալ։

Խոսքը նրանց մասին չէ, ովքեր մի քիչ փող են հետ գցել նեղ օրվա համար։ Խոսքը նրանց մասին է, ովքեր շատ փող ունեն և այդ փողը սովորաբար պահում են բանկերում։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ այդ գումարները մաքո՞ւր են, թե՞ կեղտոտ, կամ դրանց ո՞ր մասն է մաքուր, ո՞ր մասը՝ կեղտոտ։ Հիմա արդեն մարդիկ կմտածեն` արժե՞ արդյոք փողը բանկում պահել, երբ այն այլևս անվտանգ չէ։ Նման մարդիկ, անկախ նրանից, թիրախի տակ են, թե ոչ, կնախընտրեն գլխացավանքից հեռու մնալ։ Ու այդ փողը, որը պիտի համալրեր բանկային կապիտալը, վերստին կքնի բարձի տակ կամ բազմոցի մեջ։ Այնպես, ինչպես ոչ վաղ անցյալում էր, և տարիներ պահանջվեց մինչև հաջողվեց հասարակության մեջ քիչ թե շատ վերականգնել վստահությունը բանկային համակարգի նկամամբ։

Արդյունքներն այսօր ակնհայտ են։ Բանկային ավանդներն անցնում են 6,5 մլրդ դոլարը։ Միայն բնակչության բանկային խնայողությունները գերազանցում են 3,1 մլրդ դոլարը։ Վերջին տարիներին դրանք երկնիշ թվերով են ավելանում։

Գուցե վատ է, որ այդ գումարներն ավանդադրվում են բանկերում, և շատ ավելի լավ կլիներ, եթե վերածվեին ուղղակի ներդրումների։ Բայց նույնիսկ այդ դեպքում նախընտրելի է, որպեսզի դրանք լինեն բանկերում և շրջանառվեն տնտեսության մեջ, քան թե պահվեն տանը` բարձի տակ կամ բազմոցի մեջ։

Բանկային գաղտնիքի հասանելիությունը հեշտացնելով` մարդկանց հետ ենք քաշում փողը բանկում պահելու գայթակղությունից։ Մի՞թե սա ենք ուզում։

Բայց ռիսկերը միայն սրանով չէ, որ սահմանափակվում են։ Շատերը վաղը ձգտելու են բանկերից անվտանգ հանել իրենց գումարները` անկախ նրանից, թե դրանք ինչպես են առաջացել։ Ինչքանո՞վ կհաջողվի, այլ հարց է։ Բայց նման փորձեր անպայման լինելու են։ Օրենքի ընդունումից առաջ և հետո բանկային կապիտալի արտահոսքն անխուսափելի է։ Հատկապես այն դեպքերում, երբ մտահոգություններ լինեն դրանց փոխկապակցվածության անգամ չնչին կասկածների առաջացման առումով։

Ռիսկերը՝ բանկային գաղտնիքի հասանելիության ընդլայնման հետ կապված, շատ են։ Ու դրանք կարող են առաջանալ ոչ միայն ֆինանսական համակարգում, այլև տնտեսության մեջ։

Այնպես որ, որոշ մարդկանց աշխատանքը հեշտացնելու կամ հետաքրքրությունները բավարարելու համար չեն վերցնում ու գրչի մի հարվածով թուլացնում բանկային տվյալների պաշտպանվածությունը, անկախ նրանից` գործող չափանիշերը վերջիններիս դո՞ւր են գալիս, թե՞ ոչ։ Անգամ չափից դուրս բարի նպատակների համար` չի կարելի ռիսկի տակ դնել բանկային համակարգի վստահությունը, առավել ևս` կայունությունը։

Որքան էլ ստվերի դեմ պայքարը կամ գողացված փողերի բացահայտումը կարևոր է, այնուհանդերձ, բանկային գաղտնիքի հասանելիության հարցում պետք է առավելագույնս զգույշ լինել։ Այլապես հետո շատ ենք զղջալու»։