Ռունի. Ես կարող եմ օգտակար լինել ՄՅՈւ-ին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հույս ունի, որ մրցաշրջանի ավարտին ավելի շատ խաղաժամանակ կստանա:
Ֆուտբոլիստը վստահ է, որ կարող է օգտակար լինել ՄՅՈւ-ին և թիմին ստեղծագործ միտք կհաղորդի: ԱՊԼ-ի 34-րդ տուրի՝ «Բարնլիի» հետ խաղում (2:0) Ռունին գոլի հեղինակ է դարձել.
«Իմ նպատակը թիմին օգնելն է Եվրոպա լիգայի եզրափակիչ դուրս գալու հարցում և եզրափակել ԱՊԼ-ն լավագույն քառյակում: Ես թիմին առաջարկելու բան ունեմ, զգում եմ, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ: Անհամբերությամբ եմ սպասում հաջորդ խաղերին, որպեսզի իմ փորձը փոխանցեմ, հանգստությունն ու ստեղծագործությունը:
Հուսով եմ՝ մրցաշրջանի ավարտին ես ավելի հաճախ խաղադաշտ դուրս կգամ: Ցանկանում եմ հետք թողնել «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես 31 տարեկան եմ, ծեր մարդ չեմ, կարող եմ խաղալ բարձր մակարդակով»,- Ռունիի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Ուեյն Ռունին ԱՊԼ-ի 20 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում