Թուրքիան չեղյալ է համարել ԵԽԽՎ-ի գերմանացի պատգամավորի այցը երկիր
Թուրքիայի կառավարությունը չեղարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանացի պատգամավոր Բեռնդ Ֆաբրիտիուսի այցը երկիր:
Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
ԵԽԽՎ-ն 2016 թվականի նոյեմբերին լիազորել էր պատգամավորին մեկնել Թուրքիա «իրավական պետության սկզբունքներին Թուրքիայի հավատարմությունը ուսումնասիրելու» հարցով: Ֆաբրիտիուսն արդեն մի շարք հանդիպումներ էր ծրագրել, այդ թվում և Թուրքիայի արդարադատության նախարարի և սահմանադրական դատարանի նախագահի հետ:
Սակայն այն բանից հետո, ինչ ԵԽԽՎ-ն որոշում ընդունեց Թուրքիային վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ, պաշտոնական Անկարան չեղյալ համարեց պատգամավորի այցը:
«Ցավով եմ ընդունում այս քայլը և կոչ եմ անում թուրքական կառավարությանը չեղարկի այցը չեղյալ համարելու մասին որոշումը»,- ասել է պատգամավորը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը