Հայկական եկեղեցին Վոլգոգրադում նախատեսվում է բացել մինչեւ 2021 թվականը
Վոլգոգրադի Ձերժինսկի շրջանում կառուցվող հայկական եկեղեցին նախատեսվում է բացել մինչեւ 2021 թվականը։ Վերջերս այն «ազատել» են օժանդակ շինանյութերից։ Իսկ այժմ ավարտին են մոտենում ներքին հարդարման աշխատանքները, տեղեկացնում է ՌԻԱ34-ը։
Ամեն օր եկեղեցում աշխատում են պրոֆեսիոնալ քարագործները։ Հինգ վարպետ հատուկ եկել է Հայաստանից։ Նաեւ՝ արտասահմանում հայտնի քարագործ Դավիթ Լուսիկյանը։ Վարպետն աշխատում է եկեղեցիների կառուցման վրա Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում։ Երբ իմացավ Վոլգոգրադի նախագծի մասին, համաձայնեց օգնել։
«Քարը ներքին հարդարման համար հատուկ բերվել է Հայաստանից,- ասել է Վոլգոգրադի մարզային «Հայկական համայնք» ՀԿ նախագահի օգնական Ռուզաննա Մինասյանը։- Սկզբում դրանք կտրում ենք մեզ հարկավոր չափերով, իսկ հետո մշակում հատուկ բաղադրությամբ»։
Շինարարությունում աշխատում են նաեւ կամավորականներ։ Նրանք օգնում են շինարարներին եւ կատարում ոչ բարդ աշխատանք։
«Սկսած պարկուճի տեղադրումից՝ շինարարությունը ղեկավարում են Վոլգոգրադի հայկական համայնքի նախագահ Արթուր Մարտիրոսյանը եւ նրա եղբայրը՝ Ավետիք Մարիտիրոսյանը։ Այժմ օգնում են մեր շատ հայրենակիցներ, որոնք ապրում են Վոլգոգրադում։ Ոմանք գործիքներ են բերում, ոմանք օգնում են նյութերի հարցում,- ավելացրել է Ռուզաննան։- Ինչպես եւ նախատեսվում էր, եկեղեցին կառուցվում է ոչ անտարբեր քաղաքացների նվիրատվություններով, ընդ որում՝ պարտադիր չէ, որ նրանք հայեր լինեն։ Մեզ օգնել են նաեւ վոլգոգրադցի շատ գործարարներ»։
Նախատեսվում է, որ ներքին հարդարման աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ։ Դրանից հետո կհրավիրվեն նկարիչներ, որոնք մասնագիտանում են եկեղեցիների նկարազարդմամբ։
«Նկարազարդումը կդառնա հաջորդ մեծ փուլը եկեղեցու շինարարության մեջ։ Գմբեթների ներքո մենք տասներկու պատուհան ենք ունենալու։ Դրանց միջեւ կտեղադրվեն տասներկու առաքյալների պատկերները։ Դրանից հետո մենք կզբաղվենք հատակով։ Դրա համար Հայաստանից հատուկ քար կբերվի»։
Ձերժինսկի շրջանում եկեղեցու շինարարության մասին որոշումը, որը շատ վեճեր էր առաջացրել, ընդունվել է 2012-ին։ Շինարարությունն սկսվել է 2013-ին։ Նոր եկեղեցին նախատեսվում է բացել մինչեւ 2021 թվականը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը