Մոուրինյո. «Մանչեսթեր Յունայթեդում» Իբրահիմովիչի ապագայի մասին ոչինչ չեմ կարող ասել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրից տեղափոխված խաղից (ապրիլի 27) առաջ խոսել է թիմի հարձակման առաջատար Զլատան Իբրահիմովիչի մասին։
«Իբրահիմովիչին սպասվում է լուրջ վիրահատություն եւ ապաքինման տեւական շրջան։ Նա ուժեղ հոգեբանություն ունի։ Մեր ակումբում նրա ապագայի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Այժմ դա ինձ հետաքրքիր չէ։ Հիմա ինձ անհանգստացնում է վիրահատությունը։ Միշտ ցանկանում եմ, որ ֆուտբոլիստները երջանիկ լինեն եւ իրենք ընտրեն իրենց ապագան։ Բայց մինչեւ վիրահատությունը խոսել նրա ապագայի մասին անիմաստ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Sun-ը։
Հիշեցնենք, որ ծնկահոդի վնասվածքի հետեւանքով շվեդ հարձակվող չի կարողանա խաղադաշտ դուրս գալ 9-12 ամիս։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ամռանը։
news.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում