Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյու. Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները պայքարելու են մինչև վերջ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Պրիմիեր լիգայի 26-րդ տուրից` «Մանչեսթեր Սիթիի» հետ հետաձգված խաղի մասին, ինչպես նաև անդրադարձել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վնասվածքին:
«Իմաստ չկա մրցաշարային աղյուսակում առաջ անցնել «Մանչեսթեր Սիթիից», սակայն չհայտնվել քառյակում: Նույնիսկ այն իրավիճակը, երբ «քաղաքայինները» կզբաղեցնեն երրորդ տեղը, իսկ մենք` չորրորդն, ավելի լավ է: Հավատում եմ տղաներիս: Նրանք պայքարելու են մինչև վերջին վայրկյանը:
Ինչ վերաբերում է Իբրահիմովիչի ապագային, ապա նրան լուրջ վիրահատություն է սպասվում և ապաքինման երկար ժամանակ: Զլատանը հոգեբանորեն շատ ուժեղ է: Նա կկանգնի միայն այն ժամանակ, երբ ինքը ցանկանում դա»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:
Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը ստացված ծնկի խաչաձև կապանների կտրվածքի պատճառով վիրահատության կենթարկվի և կարող է բաց թողնել մինչև 9 ամիս:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում