Տղամարդը գտած արջուկին տարել է Վրաստանի խորհրդարան
Վրաստանի բնակիչը Թբիլիսիի ճանապարհին մեկուկես ամսական արջուկ է գտել։ Սկզբում տղամարդը դիմել է քաղաքի կենդանաբանական այգի, սակայն այնտեղ կենդանուն չեն ընդունել։ «Դրանից հետո նա ուղեւորվել է խորհրդարան, որտեղ մի որոշ ժամանակ մնացել է եւ այնուհետեւ արջուկի հետ հեռացել»– հաղորդում է «Sputnik Վրաստանը», սակայն չի մանրամասնում, թե ինչու է տղամարդը գնացել օրենսդիրների մոտ։
Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն պարզաբանել է, թե ինչու են հրաժարվել ընդունել ծուռթաթին. համաձայն օրենքի՝ կենդանիներին ընդունել կարելի է միայն այն դեպքում, եթե դա համաձայնեցված է Շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարարության հետ։
«Sputnik»-ի հաղորդագրության մեջ չի նշվում արջուկին գտնող տղամարդու անունը։ Սակայն այնտեղ բերվում է արջուկի նկարը, որը օգտատերերից մեկը տեղադրել էր ֆեյսբուկյան իր էջում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը