Թուրք դեսպանը հուսով է, որ ռուս-թուրքական հարաբերություններ դեռ կզարգանան
Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուսեին Դիրիոզը հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը: Նա խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին:
Ըստ նրա՝ այժմ կա անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի բոլոր հարթակներում ռուս-թուրքական հարաբերությունները զարգանան:
Հիշեցնելով, որ 2016թ. Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները 3 անգամ հանդիպել են, նշել է. «Բացի դրանից մեր վարչապետերի և նախարարների միջև էլ բազմաթիվ հանդիպումներ և հեռախոսազրույցներ են տեղի ունենում:
Հենց դրա արդյունքում էլ առկա է այդ քաղաքական կամքը»: Վերջինս շեշտել է, որ քաղաքական կամքը պետք է ազդեցություն ունենա ոչ միայն երկկողմ տնտեսական հարաբերությունների, այլև մշակութային ու գիտական ոլորտների վրա:
Դեսպանը հաստատել է թուրքական և ռուսական մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտին մեկնելու է Ռուսաստան, որպեսզի մասնակցի ռուս-թուրքական բարձրագույն մակարդակի համագործակցության ժողովին: Ավելի վաղ այդ տեղեկությունը հաստատել էր Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)