Թուրքիան հավերժ չի սպասի ԵՄ շեմին
Թուրքիան Եվրամիության շեմին հավերժ չի սպասի եւ պատրաստ է դադարեցնել ԵՄ անդամդառնալու մասին բանակցությունները, եթե որոշ անդամ երկրներում նկատվի թշնամության աճ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Եվրոպայումաճում է իսլամատյացությունը: ԵՄ-ն իր դռները փակում է Թուրքիայի առաջ, չնայած որ Թուրքիան իր դռները ոչ մեկի առաջ չի փակում»,- ասել է Էրդողանը:
«Եթե նրանք մեզ հետ անկեղծ չեն, մենք պետք է այլ ելք գտնենք: Ինչու պետք է մենք սպասենք: Մենք խոսում ենք 54 տարվա մասին»,- ասել է նա՝ նկատի ունենալով 1963 թվականի պայմանագիրը, որով սկիզբ դրվեց Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու երկարամյա գործընթացին:
Նրա խոսքերով, անհրաժեշտության դեպքում Թուրքիան էլ կարող է Մեծ Բրիտանիայի նման ԵՄ անդամության վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
Էրդողանը նաեւ ընդգծել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ: «Ինչ նրանք ասել են, մենք պատրաստ ենք եղել կատարել: Սակայն նրանք մեզ պահում են շամին»,- ասել է Էրդողանը:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը