Բարսելոնան հրաժարվել է գնել Նեյմարին 215 միլիոն եվրոյով
«Բարսելոնան» հրաժարվել է գնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին 215 միլիոն եվրոյի դիմաց։ Հաղորդում է sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը կտրականապես մերժել է բրազիլացուն նշված գումարով գնելու տարբերակը։ Սակայն «Բարսելոնան» դեռևս հույսեր է փայփայում գործարքի մեջ այլ ֆուտբոլիստների ներառելու տարբերակով 27-ամյա բրազիլացուն գնելու համար։
Ավելի վաղ Նեյմարը հայտնել էր ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոյին, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ «Կապտանռնագույնների» սպորտային Խավիեր Բորդասը օրեր առաջ հայտարարեց, որ ակումբը մոտենում է Նեյմարի ձեռքբերմանը։
Բրազիլացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։ 2013-2017 թվականների ընթացքում Նեյմարը հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը