Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
Վերլուծական

Վահե Հովհաննիսյան. Ամենակարևոր գործը՝ ընտրություններից հետո

Տարիներ առաջ Աֆղանստանում ընտրությունների ժամանակ թեկնածուների դեմքերը չէին հրապարակվում՝ անվտանգության նկատառումներով։ Բայց ընտրությունները կայացան, և միջազգային հանրությունը առաջընթացի և դրվատանքի խոսքեր ասաց։ Հնարավո՞ր է արդյոք անդեմ թեկնածուներից ակնկալել էական առաջընթաց և էական զարգացում Աֆղանստանի համար։

Հայաստանում Երևանի կենտրոնից մինչև ամենահեռավոր գյուղը ՀՀ քաղաքացիներն ընտրեցին մարդկանց, որոնք 5 տարվա ընթացքում ձայն չեն հանել (չեմ ասում՝ միտք, ասում եմ՝ ձայն, նոտա չեն արտաբերել), մարդկանց, որոնց դեմքով չգիտեն, մարդկանց, ում անուն-ազգանունը լսել են ընտրությունների նախօրեին, մարդկանց, որոնցից շատերը մինչև վերջին պահը չէին կողմնորոշվում, թե ո՛ր կուսակցությամբ առաջադրվեն։ Նայենք նոր խորհրդարանի առաջատար ուժերին ամենաշատ ձայներ բերած ռեյտինգայինների «shortlist»-ը։ Մոտ կես միլիոն մարդ երկրի քաղաքական իշխանության ձևավորումը վստահել է գործարարների, նրանց անանուն ազգականներին, քրեաօլիգարխիկ համակարգի ամենաօդիոզ դեմքերին՝ մարդկանց, որոնց ճնշող մեծամասնությունը սովորաբար քաղաքական միտք, տեսակետ չի հայտնում։ Այս մարդկանց վստահվել է Ղարաբաղի հարցի և Հայաստանի մյուս լրջագույն մարտահրավերներին դիմակայումը։ Հնարավո՞ր է արդյոք այս պայմաններում Հայաստանի համար ակնկալել էական առաջընթաց և էական զարգացում. իհարկե՝ ոչ։ Հասկանու՞մ ենք մենք, որ Հայաստանը գտնվում է աշխարհի ամենալարված տարածաշրջաններից մեկում, որտեղ կա գոյատևելու մեկ պայման՝ քաղաքակրթական և այլ առումներով լինել մեկ քայլ առաջ հարևաններից։ Մենք մի տարածաշրջանում ենք, որտեղ նույնիսկ դանդաղ զարգացումը չի երաշխավորում անվտանգություն և առաջընթաց։

Ո՞վ կանի ամենակարևորը

Ընտրություններից հետո Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները, իրենց ողջ սրությամբ, դարձյալ առաջին պլանում են.

ա/ Ղարաբաղի խնդիր և պատերազմի իրական սպառնալիք,

բ/ տնտեսության խնդիր, աղքատության խնդիր, արտաքին պարտք,

գ/ արտագաղթի խնդիր։

Իսկապես Հայաստանին պետք են մեծ փոփոխություններ և հնարավորինս արագ։
Փոփոխություններ, իհարկե, իրականացնում է վերնախավը։ Հայաստանի պարագայում դա կարող է անել միայն նոր վերնախավը։

Այս ընտրությունների ամենակարևոր հետևությունն այն է, որ Հայաստանում փոփոխություններ հնարավոր են միայն վերևից։ Ներքևից փոփոխությունների հնարավորությունը, ցավոք, այլևս սպառված է։

Փոփոխությունը, իհարկե, պահանջում է լավ մենեջմենթ, բայց դա բավարար չէ։ Խորքային փոփոխությունների համար հասարակության ձգտումը և հասարակության փոփոխության պոտենցիալը չափազանց կարևոր է։ Պետություններին զարգացման թռիչքի, վերելքի տանում է վերնախավը՝ հասարակության առողջ պոտենցիալի անընդհատ կուտակման և մեծացման ճանապարհով։

Անհնար է, որ անձայնների և անդեմների օգտին քվեարկած ժողովուրդը խորքային փոփոխությունների պատվեր ձևակերպի։ Բայց դա ժողովրդի մեղքը չէ։ 25 տարվա պետականության պատմության ընթացքում իրար փոխարինած վերնախավերը խնդիր չդրեցին՝ ժողովրդից հասարակություն ձևավորելու։ Դրա արդյունքն է, որ այսօր մենք ունենք զրոյական իդեաներով, պետականության շատ ցածր գիտակցումով, սեփական արժանապատվության և իրավունքների ցածր նիշով բնակչության մի մեծ զանգված։

Նման պայմաններում պետությունների բնակչության հիմնական մոտիվացիաները դառնում են պարզ կենցաղային։ Դրա արդյունքում է, որ առանց երկմտելու տարեկան մոտ 50 հազար մարդ հեռանում է երկրից։ Դրա արդյունքում է, որ Երևանի կենտրոնից ընդամենը հինգ ժամվա հեռավորության վրա գտնող Թալիշի դիրքերը Երևանը չի ընկալում որպես անմիջական և ուղիղ սպառնալիք պետությանը։ Թալիշի առաջին գիծը Երևանից աններելիորեն տիեզերական հեռավորության վրա է թվում։

Կիսադեպրեսիվ, թույլ մոտիվացված, կենցաղային մտածողությամբ ժողովուրդները երբեք չեն հասնում մեծ հաջողությունների։ Հայաստանի պարագայում հաջողությունների չհասնելը նույնն է, թե ունենալ հերթական պատմական կորուստները։

Հայաստանին պետք է նոր վերնախավ և առողջ արժեքներով հասարակություն։ Բայց ցանկությունն այստեղ բավարար չէ։ Մոտիվացված և ժամանակակից հասարակություն ձևավորելը նույնպես պահանջում է բարձրակարգ մենեջմենթ։ Սա պահանջում է կոնկրետ աշխատանք։

Որքան էլ տարօրինակ թվա, բայց ՀՀԿ-ի «շռնդալից» հաղթանակից հետո առողջացման առաջնահերթ քայլերից մեկը պետք է լինի հանրային կյանքի ապաՀՀԿացումը։ Ուզում եմ ճշտել. իմ թիրախը ՀՀԿ-ն չէ, այլ՝ իշխանության կուսակցության գաղափարը՝ ինչպես էլ այդ կուսակցությունը կկոչվի։ Երբ նման փոքր երկրներում իշխանության կուսակցությունը գրավում է բոլոր ոլորտները՝ քաղաքական, համայնքային, կրթական, մշակութային, տնտեսական և այլն, վիճակը շատ արագ հանգեցնում է այլ մարդկանց, այլ տեսակների, այլ տեսակետների, այլ գաղափարների, այլ իդեաների նվազմանը, թուլացմանը։ Հայաստանին պետք է նոր, թարմ օդ, նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր նախաձեռնություններ։ Վստահ եմ՝ անգամ իշխանության ներսում կընդունեն, որ դա պետք է, բայց այսօր գործնականում չկան այն խողովակները, որոնցով սա կդառնա իրականություն։ Վերջին ընտրություններով, ցավոք, իրավիճակը միայն ավելի բարդացավ։ Դրա շուրջ պետք է լուրջ մտածել։

Տասնամյակների ընթացքում հանրային կյանքի ՀՀԿ-ացումը՝ այլ պատճառների հետ միասին, բերել է մի վիճակի, երբ հասարակության առողջ և առաջադիմական շատ շրջանակներ չունեն գործելու և զարգանալու որևէ հնարավորություն։ Միշտ մի փուլում դեմ ես առնում որոշում կայացնող մի հհկ-ականի, որի որոշումն էլ կախված է մեկ այլ հհկ-ականից։ Սա շատ-շատերի մոտ հանգեցրել է չգործելու, չնախաձեռնելու, չփորձելու որոշմանը։ Սրա հետևանքը կա՛մ ներքին էմիգրացիան է, կա՛մ ֆիզիկապես երկրից հեռանալը։ Ի դեպ՝ հանրային կյանքի ապաՀՀԿ-ացումը նույնքան անհրաժեշտ է նաև ՀՀԿ-ի ներսի առողջ և պրոգրեսիվ անհատների ու շրջանակների համար, որոնք մի պահից կարող են լիարժեք և ավելի էֆեկտիվ աշխատել։

Անհրաժեշտ է փոխել Հայաստանում առկա՝ որոշումների, քննարկումների կայացման փակ համակարգը։ Խոսքը միայն քաղաքական որոշումների մասին չէ։ Հայաստանում հանրային կյանքը և կառավարման համակարգը շատ ստվերայնացված են։ Սա չափազանց նեղացնում է մասնակցելիության աստիճանը և առաջադիմական ծրագրերի ու գաղափարների գեներացիան։ Սա կառավարման հետադիմական մոդել է, որը կասեցնում է ցանկացած զարգացում և բեկում։

Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում կառավարությունը պետք է ձևավորի լայն շրջանակների հետ համատեղ աշխատանքի նոր մեխանիզմներ։ Միայն պետական համակարգի և առավել ևս՝ մեկ կուսակցության փոփոխությունների պոտենցիալը բավարար չէ։ Բաց և ավելի լայն շրջանակների հետ աշխատելու որոշմամբ պետությունը ձեռք կբերի նոր զգալի պրոգրեսիվ ռեսուրս։ Ի դեպ՝ դա նույնպես հեշտ որոշում չի լինելու՝ այսօրվա քաղաքական դասավորվածության և այս ընտրությունների արդյունքներից հետո։

Մոնոլիտ պետական կուսակցական համակարգերի ամենամեծ պրոբլեմը քննարկումների և բանավեճի բացակայությունն է։ Ցանկացած որոշում կարելի է անցկացնել միաձայն։ Կառավարելիության առումով դա հեշտ է, բայց որոշումների որակի և պետության համար արդյունավետության տեսակետից՝ խիստ անհեռանկարային։

Բաց քննարկումը կմեծացնի աշխատանքի արդյունավետությունը և լավ որոշումներ կայացնելու նախադրյալներ կստեղծի։ Հայաստանում այսօր առկա արևելյան –կլանային անհասկանալի մոդելը մերժում է տարակարծության, տեսակետի և կարծիքի ինստիտուտը։ Կառավարման համակարգի ամենասուր խնդիրներից մեկը մարդն է։ Շատ դժվար է գտնել նույնիսկ միջին կարգի կադրեր, որոնք պատասխանատվությամբ և որոշակի ինտելեկտով գործը առաջ կտանեն։ Ցավոք, այդպես է ամեն ոլորտում։ Բայց այդ վիճակին մենք հասել ենք երկար տարիների՝ կառավարման սխալ սկզբունքների պատճառով։

Ընտրությունների արդյունքում մենք մեծ հաշվով ունեցանք ավելի մոնոլիտ փակ քաղաքական համակարգ, ինչը կանխատեսելի էր գործող ընտրական համակարգի և Հայաստանում առկա փողի ցածր ինտելեկտի պարագայում։ Սա ևս մեկ՝ հստակ ուրվագծվող խնդիր է։ Սա ունենալու է իր բացասական հետևանքները, և սրա միակ հնարավոր կոմպենսատոր մեխանիզմը բաց հասարակության սկզբունքների ներդրումն է։

Բաց հասարակության պայմաններո՛ւմ է հնարավոր անհատին ու սոցիալական խմբերին մղել զարգացման և հաջողությունների, պատրաստել հասարակություններին անհրաժեշտության դեպքում՝ զենքով հայրենիքի պաշտպանությանը և այլն։ Ընդհանրապես՝ մտածող, հետաքրքիր անհատի կայացումը, զարգացող, ստեղծող հասարակության կայացումը հնարավոր է միայն ազատ հնարավորություններ ընձեռող երկրներում։

Նոր հայաստանյան վերնախավ է պետք՝ կասեցնելու համար երկրում ներքին ճահճացման և հուսալքման պրոցեսները։
Նոր հայաստանյան վերնախավ է պետք՝ ժողովրդին ռեալ բացատրելու, թե ո՛ւր ենք գնում, ի՛նչ երկիր ենք ունենալու 5 տարի հետո, տաս, քսան տարի հետո։ Ո՞ր նպատակներին ենք ձգտում, ո՞ր խնդիրների լուծմանն ենք գնում։
Նոր հայաստանյան վերնախավ է պետք՝ Հայաստանի պետության ավելի կոշտ ինքնաինդենտիֆիկացման համար, 9-10 միլիոնանոց աշխարհասփյուռ հայկական համայնքը միավորող գաղափարներ ձևակերպելու և պետականության գաղափարի արմատավորման համար։ Հակառակ դեպքում Հայաստանը վերածվելու է հայկական ծագմամբ արևմտյան զբոսաշրջիկների և կամ ադլերա-կրասնոդարյան նոր հայերի արժեհամակարգային ազդեցության գոտու՝ ի զորու չլինելով դիմակայելու մարտահրավերներին։ Մեր երկիրն ավելի լուրջ վերաբերմունքի կարիք ունի։

Ինչ խոսք, թե՛ անվտանգությունը, թե՛ առաջընթացը կարևորագույն գաղափարներ են։ Այնուամենայնիվ, որևէ իշխանություն մինչ այս չի կառավարել վտանգավորության և հետընթացի պաշտոնական կարգախոսով։ Արդյունքում, սակայն, այսօր ունենք այս վիճակը։ Անվտանգություն և առաջընթաց ապահովելու համար Հայաստանին պետք է քաղաքացի։ Մենք ունենք իշխանամետներ, ընդդիմադիրներ, լոյալներ, կոնֆորմիստներ, մտավորականներ, ուսանողներ և այլն, բայց այդ բոլոր շրջանակներում ակնհայտ է քաղաքացու սուր դեֆիցիտը։ 25 տարվա ընթացքում մեզ թվացել է, թե քաղաքացին միայն ՀՀ անձնագիրն է, այդ պատճառով էլ շատ հեշտ մարդիկ հրաժարվում են դրանից։ Քաղաքացին սեփական ես-ի և սեփական պետության արժանապատիվ ընկալումն է, իսկ այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ։

Մենք կանգնած ենք դժվար խնդրի առաջ՝ ժամանակի սղության պայմաններում անվտանգության և առաջընթացի էական ցուցանիշներ ապահովել։ Սա բարդ խնդիր է. ևս մի քանի տարի այս նույն մթնոլորտը, ևս մի քանի տարի՝ 50 հազար արտագաղթի ցուցանիշով, ու մենք կունենանք չափազանց վտանգավոր իրականություն։

Մեր ժողովուրդը վերածվում է բնակչության, որն իր հերթին ինտենսիվ նվազում է. դա շատ վտանգավոր է։ Նոր վերնախավը պետք է անի ամեն ինչ՝ քաղաքացի և հասարակություն ձևավորելու համար։ Դրա ճանապարհը մեկն է՝ վերևից նախաձեռնել խորքային փոփոխություններ՝ թույլ տալով մարդկանց՝ աշխատել, ստեղծել, արարել, զարգանալ։ Անընդհատ ստեղծել նոր հնարավորություններ, նոր նախաձեռնություններ, գտնել նոր լուծումներ։ Ո՞վ կանի ամենակարևորը։ Ո՞վ կնախաձեռնի նոր վերնախավի ձևավորումը. այս հարցն առայժմ չունի հստակ պատասխան։ Սա կարող է անել իշխանության ներսից որևէ ազդեցիկ մարդ, հին, թե նոր՝ չգիտեմ, բայց այն, որ դա ի վերջո արվելու է՝ միանշանակ է։ Այլընտրանք ուղղակի չկա։

Վահե Հովհաննիսյան

«Առավոտ» օրաթերթ