ՖԻԴԵ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արձագանքել է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանի՝ Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թվից ադրբեջանցիների պահանջով հեռացնելու միջադեպին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գեւորգյանը: «Թուրքիայի մրցաշարում իմ մասնակցության հետ կապված միջադեպն արդեն լայն արձագանք է ստացել եւ մեծ իրարանցում առաջացրել համաշխարհային շախմատում, ինչպես նաեւ Հայաստանում: Արդեն տեղեկացրել էի, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան նամակով դիմել էր ՖԻԴԵ-ին, որպեսզի ուսումնասիրվեր դեպքը: Արդեն ունենք պատասխան ՖԻԴԵ-ի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկիից»,- ասաց Մարիա Գեւորգյանը:
«ՖԻԴԵ-ն գործին ընթացք է տվել: Դեպքը մանրամասն ուսումնասիրվում է: Շուտով մեղավորները խստագույնս կպատժվեն»,- գրված է ՖԻԴԵ-ի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկու պատասխանում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Թուրքիայում կայանալիք Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարին շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանին մասնակցության հրավեր ուղարկելուց օրեր անց մրցաշարի կազմակերպիչ թուրք Մուսթաֆա Էրոգլուն խնդրել է հրաժարվել մասնակցությունից ադրբեջանցիների պահանջով: Այդ թվում թուրք կազմակերպիչը հրաժարվել է Հայաստանի ներկայացուցչի մասնակցության ծախսերը հոգալ:
Մարիա Գեւորգյանին ընդունել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը նամակով դիմել է ՖԻԴԵ-ին՝ հայ շախմատիստուհուն մրցաշարից հեռացման վերաբերյալ հիմնավորումներ ստանալու պահանջով:


















































Նամակ ՖԻԴԵ-ին՝ հայ շախմատիստուհու՝ միջազգային մրցաշարից հեռացման վերաբերյալ հիմնավորումներ ստանալու պահանջով
Ադրբեջանցիների պահանջով Հայաստանի եռակի չեմպիոնը չի կարողանա մասնակցել Թուրքիայում անցկացվելիք մրցաշարին
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների