Երբ մանուկ հասակում չարություն էինք անում, տատս բղավում էր «Հայի սերմ են սրանք». էրզրումցի սյունակագրի՝ Ցեղասպանությանը նվիրված գրառումը
Թուրքիայում ապրող սյունակագիր Դույգու Զեյնեբը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հատուկ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և անդրադարձել իր իսկ ընտանիքի պատմությանը:
Ըստ Զեյնեբի՝ Հայոց ցեղասպանությունը պետք է ընդունել առանց «բայց»-երի ու «սակայն»-ների՝ նայելով իրականության աչքերին:
Դույգու Զեյնեբի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ես Էրզրումից եմ:
Մեծ հավանականություն կա, որ ընտանիքիս արմատները հայկական են, սակայն «թուրք ենք» ասելով՝ ճղվում են մեջտեղից:
Մայրս, դե, քուրդ է:
Երբ մենք փոքր ժամանակ ինչ-որ չարություն էինք անում՝ տատս բղավում էր. «Հայի սերմ են սրանք, մեզնից դուրս եկածը նման բան չի անի»:
Հա, մեկ էլ «Հայի բիճ» հայհոյանքը կար:
Շատ ենք լսում «Մահմեդականը նման բան չէր անի, սրանք հաստատ ծպտյալ հայ են»:
Օրինակ՝ մեզ մոտ հայ լինելը գլուխ գովելու բան չէ, ամաչելու պատճառ է, վատ եղող ամեն բան ու ամեն ոք հայ է:
Եթե ձեզ թվում է, որ չափազանցնոմ եմ՝ մի օր մտեք Էրզրումի ցանկացած սրճարան ու թեյ պատվիրեք, հետո բացեք Հայկական հարցի թեման:
Իհարկե, բոլորի պապերը չէ, որ խեղդել են հայերին, բայց ինչպես որ այժմ բոլորը լռում են քրդերի կոտորածները տեսնելով, այն օրերին էլ նման անտարբեր լռություն կար:
Լռեցվել է...
Անշուշտ, բոլորի ձեռքերն են արյունոտ:
Ես իմ պարտքն եմ կատարում ու չեմ կարող չնկատելու տալ այս ամենը:
Առանց «բայց»-երի ու «սակայն»-ների՝ Հայոց ցեղասպանությունը եղել է, այն իրականություն է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը