Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Դասեր» են տվել լրագրողներին՝ «աղջիկ ջան» դիմելաձեւով. զեկույց

Այն տխուր ավանդույթը, որ արդեն ձևավորվել է Հայաստանում նախընտրական ժամանակաշրջանում, պահպանվեց նաև այս տարի. այսօր հայտարարեց Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ամփոփելով այս տարվա առաջին եռամսյակում տեղի ունեցած խախտումները լրատվամիջոցների նկատմամբ. «Տարին հանդարտ էր սկսվել, բայց ինչպես և սպասվում էր, նախընտրական շրջանում թեժացավ։ Արձանագրվեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 32 դեպք և տեղեկատվություն ստանալու և այն տարածելու իրավունքի խախտման 5 դեպք»։

Համեմատելով նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ՝ առաջին երկու դեպքում խախտումների քանակն ավելացել է, երրորդ դեպքում՝ նվազել։ Դիտարկվող ժամանակահատվածը աչքի է ընկել նաև ընդդեմ ԶԼՄ-ների դատական նոր գործերով. «Վարույթ է ընդունվել 19 նոր դատական գործ, որոնցից 15-ը՝ ընդդեմ «sut.am» կայքի, որը վերաբերում էր դպրոցների տնօրենների աղմկահարույց ձայնագրությանը»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2017թ. առաջին եռամսյակային զեկույցի մասին առավել մանրամասն՝ ստորև ներկայացված փաստաթղթով

2017 թվականի առաջին եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների համար լարված ժամանակահատված էր՝ պայմանավորված ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավով եւ ծավալված քաղաքական պայքարով։ Այդ կարեւոր գործընթացի լուսաբանումն ինքնին մեծ ջանքեր էր պահանջում ԶԼՄ-ներից, սակայն խմբագրությունների աշխատանքն էլ ավելի է բարդացել, երբ նախընտրական շիկացած կրքերն, ըստ ձեւավորված արատավոր ավանդույթի, ուղղվել են լրագրողների եւ օպերատորների դեմ։

Այսպես, պաշտոնական քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ 3 ֆիզիկական բռնության եւ 18 ճնշման դեպքեր են տեղի ունեցել, իսկ ընդհանուր եռամսյակային տվյալներով՝ արձանագրվել է տարատեսակ ճնշումների 32 փաստ եւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 5 խախտում։

2016 եւ 2017 թթ. առաջին եռամսյակներին տեղի ունեցած խախտումների քանակական տվյալները

Խախտումների տեսակները                    2016 թ.1-ին եռամսյակ 2017 թ. 2-րդ եռամսյակ

Ֆիզիկական բռնություններ

լրագրողների նկատմամբ                                            0                         3

Ճնշումներ ԶԼՄ-ների եւ դրանց

աշխատակիցների նկատմամբ                                20                          32
Տեղեկություններ ստանալու եւ  

տարածելու իրավունքի

խախտումներ                                                         10                             5

Դիտարկվող ժամանակահատվածն աչքի է ընկել նաեւ ընդդեմ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների դատական նոր գործերի առատությամբ։ Վարույթ են ընդունվել 19 նոր դատական գործեր, որոնցից 15-ն ընդդեմ «Sut.am» լրատվական կայքի հիմնադիր՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի եւ նրա համակարգող Դանիել Իոաննիսյանի են, եւ բոլորը վերաբերում են այդ կայքի մարտի 24-ի աղմկահարույց հրապարակմանը, որում բացահայտվում է նախընտրական շրջանում 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների՝ վարչական ռեսուրսի գործածմամբ ձայների հավաքագրումը՝ հօգուտ ՀՀԿ-ի։

Ընտրապայքարը լուսաբանելու համար անբարենպաստ քաղաքական մթնոլորտի մասին են վկայում այն փաստերը, երբ քարոզարշավին մասնակցող կուսակցական եւ պետական հայտնի գործիչները, լսելով իրենց համար ոչ հաճո հարցեր, ոչ միայն վրդովվել ու արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել լրագրողների նկատմամբ, այլեւ փորձել են «դասեր» տալ նրանց։ Ընդ որում՝ իգական սեռի լրագրողների հետ «զրույցներում» հաճախակի է դարձել «աղջիկ ջան…» դիմելաձեւը։

Հունվար-մարտ ամիսներին ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել լրագրողների եւ օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը եւ արձանագրել է, որ դրանցում նկատելի առաջընթաց չի եղել. նոր մեղադրյալներ կամ նույնիսկ կասկածյալներ չկան։ Մինչդեռ, միջազգային ատյանները՝ Եվրոպական դատարանը եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն գրանցել #ElectricYerevan-ի գործով տուժող ճանաչված երեք լրագրողների գանգատները՝ հիմնավոր համարելով նախաքննության անարդյունավետության վերաբերյալ նրանց փաստարկները։ Սա իրավապաշտպանության ոլորտի համար չափազանց կարեւոր նախադեպ է։

Դիտարկվող ժամանակահատվածում շրջանառության մեջ դրվեց ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը, որով փորձ է արվում արդիականացնել 2003-ից գործող համանուն օրենքը։ Սակայն ԽԱՊԿ-ը և գործընկեր լրագրողական կազմակերպությունները մի շարք լուրջ առարկություններ եւ առաջարկություններ ունեն օրինագծի վերաբերյալ. դրանք գրավոր տեսքով ուղարկվելու են նախարարություն։

ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրության եւս մեկ փոփոխություն լուրջ մտահոգության տեղիք տվեց. ս. թ. հունվարի 9-ից ուժը կորցրած է ճանաչվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ անձնական տվյալներ մշակելը չի ենթարկվում սահմանափակումների, եթե դա իրականացվում է բացառապես լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով։ Նշված օրենքի փոփոխությամբ այդ սահմանափակումներն արդեն տարածվում են նաեւ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա։

2017թ. առաջին եռամսյակում չլուծված մնաց ՀՀ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների խնդիրը, որոնք այս ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության պատճառով թվային դարաշրջանում շարունակում են գործել անալոգային ռեժիմով եւ հայտնվել են ծայրահեղ բարդ իրավիճակում։

 

a1plus.am