Քաղաքապետարանը սկսել է Ազարյանի անվան մարզադպրոցի հատակի բետոնապատումը
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպորցում շուտով կունենանք ազատ վարժությունների նոր գորգ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ արդեն տարիներ մեր պահեստային սենյակում պահվող ազատ վարժության գորգը կտեղադրվի մարզադահլիճում՝ նոր բետոնածածկ, հարթ հատակին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Դեռեւս ապրիլի սկզբին Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի հիմնանորոգման նպատակով 2019 թվականի Երեւանի քաղաքային բյուջեից տրամադրվելու է 146 միլիոն դրամ եւ ըստ նախնական տեղեկությունների, մարզադպրոցի վերանորոգումը մեկնարկելուէր այս տարվա հունիսից:
Մարզադպորցի հիմնանորոգման աշխատանքները դեռ չեն մեկնարկել, սակայն արդեն շուրջ մեկ ամիս է մարզադպրոցի ներսում ընթանում են ազատ վարժության գորգի ապամոնտաժման, հատակի հարթեցման, բետոնապատման եւ նոր գորգը տեղադրելու աշխատանքները: Բանն այն է, որ քաղաքապետարանն այս շրջանում ֆեդերացիայի հետ քննարկում է մարզադպրոցի հիմնանորոգման հարցը:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով, շրջանառվում եւ քննարկման փուլում է լրիվ նոր մարմնամարզության դահլիճ կառուցելու հարցը:
«Այս ամենը Երեւանի քաղաքապետարանի հետ դեռ քննարկման փուլում է: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպորցը հիմնանորոգելու հետ կապված խնդիր կա, դպրոցի շենքը վթարային է: Քննարկվում է բոլորովին նոր դահլիճ կառուցելու հարցը: Մենք հակված ենք եվրոպական ստանդարտներին համապատասխան նոր դահլիճ կառուցելուն, որը կծառայի հավաքականներին: Բայց այդ ամենը հետագայի ծրագրեր են: Իսկ մինչ այդ մենք մեր մարզումները կկազմակերպենք եւ կշարունակենք Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում:
Քանի որ այս ընթացքում մարզադպրոցում ամառային արձակուրդ էր, որոշեցինք օգտվել առիթից եւ վերանորոգել ազատ վարժությունների գորգը: Մենք ունենք նոր գորգ, որն արդեն երկար ժամանակ մարզադպորցի պահեստային սենյակում էր պահվում: Նախկինում առիթ ունեցել եմ ասելու, որ թույլ չեմ տալիս նոր գորգը տեղադրել, քանի որ դպրոցի հատակը ծուռ էր եւ քարուքանդ: Իսկ գորգի տակ պետք է լիներ հարթ բետոն, որպեսզի հնարավոր լիներ պահպանել ամորտիզացիան: Մենք խնդրեցինք քաղաքապետարանին ֆինանսավորել ազատ վարժության գորգի հատակի նորոգումը: Եվ ընդամենը մեկ խնդրանքով հաջորդ օրն իսկ քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ հատակի բետոնապատման աշխատանքներին: Իրենց ասած ժամկետում կավարտվի նորոգում


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը